«Այդպես էլ չհասցրեց մայորի կոչում ստանալ, իսկ երկու դուստրերին իրենից միայն հուշեր թողեց». ՀԵՐՈՍ Արթուր Խաչատրյանի հուզիչ պատմությունը

Արթուր Խաչատրյանը Պարույր Սևակ գյուղում գտնվող զորամասում էր ծառայում։ Պատերազմի մասին իմանալով՝  նա անմիջապես դիմել է հրամանատարությանը, որ իրեն էլ առաջադրանք տան ու Արցախ ուղարկեն։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից Արթուրը թիկունք-առաջնագիծ կապն էր ապահովում՝ ռազմամթերք, սնունդ, հագուստ էր հասցնում տղաներին։

Արթուրի ավագ եղբայրը՝ Արմեն Խաչատրյանը ևս զինվորական է։ Սեպտեմբերի 27-ից Արմենը Ջրականում է եղել, հոկտեմբերի սկզբին Արթուրը եղբորը հանդիպել է Ջրականում, բայց եղբայրների առաջադրանքները տարբեր էին, նրանք չէին կարող միշտ կողք կողքի գտնվելով պայքարել։ 

Նա զոհվել է 31 տարեկան հասակում, ամուսնացած էր, երկու դուստր ուներ, բայց իր անձնական կյանքին  քիչ ժամանակ էր հատկացնում։  

Արցախյան  44-օրյա պատերազմում զոհվելուց հետո 31-ամյա կապիտան Արթուր Խաչատրյանը հետմահու  արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի: Նա բազմաթիվ պարգևների ու շքանշանների է արժանացել իր ծառայության ընթացքում: