Հիշու՞մ եք ՀԱՅԵՐԻ ծամոնը, որը նաև բուժում էր. ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Խորհրդային Միությունում ծամոնի արտադրության առաջին հոսքագիծը շարք մտավ Հայաստանում` Երևանի հրուշակեղենի ֆաբրիկայում, 1977 թվականին: Ավելի ուշ հայերը որոշեցին էլ ավելի առաջ անցնել ու արտադրել բուժիչ ծամոններ:

Սննդի արդյունաբերության մասնագետների և բժիշկների համատեղ աշխատանքը տվեց իր արդյունքը: Նորելուկը կոչվում էր «Գամիբազին» և նախատեսված էր դառնալ թե ծանոն, թե հականիկոտինային դեղամիջոց: Նրանք, ովքեր գնում էին այդ ծամոնը, թղթի դարձերեսին կարող էին տեսնել այսպիսի գրություն. «Արդյունքների և ձեր ցանկությունների մասին խնդրում ենք հայտնել Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը»:

Եթե վստահենք այդ տարիների արձագանքներին, ապա հայկական ծամոնի բուժիչ ներգործությունը բավականին արդյունավետ է եղել, և հարյուրավոր մարդիկ իսկապես հրաժարվել են ծխելու սովորությունից: