«Ինչ ասես կարող էիր բերել, ինչո՞ւ ես փղեր բերել. միայն իմանաք՝ ինչ պատասխան է տվել Հնդկաստանից նոր վերադարձած ՖՐՈՒՆԶԻԿԸ

Որ երկրում էլ Ֆրունզիկը հայտնվեր, նրան հայերն անպայման հարկ եղածի պես էին դիմավորում։ Այդ պատճառով Հնդկաստան մեկնելիս Ֆրունզիկ Մկրտչյանն իր հետ որևէ բան չվերցրեց տեղական ապրանքների հետ փոխանակելու համար, այն դեպքում, երբ նկարահանող խմբի մյուս անդամները ճամպրուկներով հնդիկների կողմից սիրված ռուսական օծանելիք էին տանում։

Նույնիսկ ծաղրում էր նրանց։ Բայց նրան հիասթափություն էր սպասում. Հնդկաստանում հայեր գրեթե չկային։ Նկարահանող խմբի անդամները օծանելիքը փոխանակում էին կիսաթանկարժեք քարերի հետ։ Ֆրունզիկը սցենարի հեղինակներից մեկին` Բորիս Սահակովին, խնդրեց իր թիկնոցը փոխանակել ինչ-որ քարերի հետ. չէր ուզում տուն վերադառնալ ձեռնունայն` առանց նվերների։ Սահակովին հաջողվեց թիկնոցն ինչ–որ մեկին վաճառել։

Հնդկաստանից որպես հուշանվեր Ֆրունզիկն իր հետ բերեց Կրիշնայի պատկերն ու երկու փղերի։ Իսկ տաքսու վարորդ Աշոտին Ֆրունզիկը «ցիլինդր» էր բերել, Աշոտը նայել էր դերասանի բերած հուշանվերներին և շատ էր զարմացել. «Ինչ ասես կարող էիր բերել, ինչո՞ւ ես փղեր բերել»։ Ֆրունզիկը պատասխանել էր. «Մեր քթերը նման են, դրա համար եմ փղեր բերել։ Կդնեմ պահարանի վրա, որ այն ինձ հիշեցնի, որ ինչ–որ մեկն ինձնից մեծ քիթ ունի»։