ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ. ճանաչենք ՀԱՅ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստին

Հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Մարիամ Ստեփանյանը ծնվել է 1989թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում:

Ներկա պահին աշխատում է որպես մարզիչ հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում: Նախքան ֆուտբոլ խաղալը հանդես է եկել Հայաստանի կանանց Հանդբոլի ազգային հավաքականում։ Ֆուտբոլ սկսել է խաղալ Բանանց ֆուտբոլային ակումբի կազմում։ «Բանանց»-ի հետ երկու անգամ արժանացել է Հայաստանի ներքին առաջնության չեմպիոնի կոչմանը և երկու անգամ ՖԿ «Երևան-Գ. Մ.» ակումբի հետ ինչպես նաև արժանացել է 2014-2015 մրցաշրջանի լավագույն պաշտպան կոչմանը:

2011 թվական, Առաջին տեղ, եվրոպական նախընտրական փուլ, Մալթա
2008 թվական, Առաջին տեղ, մինի մրցաշար, Մակեդոնիա
2007 թվական Առաջին տեղ, Քրիստիանսեն, Նորվեգիա
2007 թվական Երրորդ տեղ, Նորվեգիայի գավաթ, Օսլո
2013 թվական Երկրորդ տեղ, Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» միջազգային մրցաշար, Կրասնոդար
2014-2015 թթ․ Մրցաշարի լավագույն պաշտպան՝ Մարիամ Ստեփանյան («Երևան-Գ.Մ.»)
2014-2015 թթ․ Առաջին տեղ, («Երևան-Գ.Մ.») Հայաստանի կանանց ֆուտբոլի 2014-2015 թթ. աշնանային ստուգողական մրցաշար։

2016-2017թթ. — «ՖԱ Երևան Լ.Հ.» Առաջին տեղ, Հայաստանի A խմբի առաջնության հաղթող
2017-2018թթ․ — «ՊՍՍ» Ֆուտբոլային հավաքի առաջնության եռակի հաղթող,գլխ․մարզիչ,Լեհաստան
2017-2018թթ. — «ՖԱ Երևան Լ.Հ.» Առաջին տեղ, Հայաստանի A խմբի առաջնության հաղթող
2018-2019թթ․ — «Երևան Լ.Հ.» Առաջին տեղ, Հայաստանի A խմբի առաջնության հաղթող
2019թ․ — «ՖԱ Ալաշկերտ աղջիկներ» Երկրորդ տեղ Հայաստանի գավաթի խաղարկություն
2020թ․ — «ՖԱ Ալաշկերտ աղջիկներ» Երկրորդ տեղ Կանանց ֆուտզալի բաց առաջնություն
2019-2020թթ. — «ՖԱ Ալաշկերտ աղջիկներ» Առաջին տեղ, Հայաստանի Ա խմբի առաջնության հաղթող
2020-2021թ․ — «ՖԱ Ալաշկերտ աղջիկներ» Առաջին տեղ Հայաստանի գավաթի խաղարկություն հաղթող

Սկսել է օգնել ժամանակին իր իսկ մարզիչ Լիանա Հայրապետյանին,ով հանդիսանում է գլխավոր մարզիչ`միաժամանակ Հայաստանի կանանց ազգային հավաքականում։ 2016 թվականին դարձել է է աշնանային մրցաշրջանի լավագույն մարզիչ։ 2016 թվականի դեկտեմբերին ավարտել է ՈՒԵՖԱ-ի B լիցենզավորումը Հայաստանում։ 2017 թվականի ամռանը Լեհաստանում սկսել է աշխատել որպես ֆուտբոլի մարզիչ՝ ներկայացնելով Իտալիան։