«Ես մոլորվել եմ շատ անգամ, խաբվել ու խոտորվել, ԴՈՒ ների՛ր ինձ, իմ ՀԱ՛Յ ժողովուրդ». ի՞նչ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ համար էր ԶԱՐՅԱՆԸ ներում խնդրում իր ԺՈՂՈՎՐԴԻՑ

«Գիրք ճանապարհի» ժողովածուն պիտի ճակատագրական դառնար Չարենցի համար: Նրա  «Պատգամ» բանաստեղծության մեջ նա գաղտնի գրելու էր. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Աքրոստիկոսը գաղտնագրված էր: Իսկ գաղտանազերծմաքն բանալին Չարենցը վստահում է Նաիրի Զարյանին, բայց այդ միամիտ վստահությունը նրա համար դառնում է ճակատագրական:

Չարենցին այդ տողերի ու գաղտնիքի համար ձերբակալում են, որտեղ էլ կնքելու էր իր մահկանցուն: Ըստ Դավիթ Գասպարյանի՝ Չարենցի աքրոստիկոսի մասին Բերիային հայտնել էին դեռեւս 1935 թ.-ին: Այն, որ Չարենցի անձի հանդեպ ընդգծված ուշադրություն կար, ակնհայտ դարձավ նաեւ 1936 թ.-ի հունվարի 10-ի «Գրական թերթ»-ից: Տպագրված էր գրող Ստեփան Զորյանի զեկույցը, որը կարդացել էր Մոսկվայում: Դահլիճում ներկա Ստալինը նրան ընդհատում է եւ հարցնում.

-Ոչինչ,-պատասխանում է Զորյանը:

-Նրան կարծեմ նեղացնում են,-հետաքրքրվում է Ստալինը:

-Նա այժմ իրեն հրաշալի է զգում:

Ամիսներ անց պատրաստ էր Չարենցի ձերբակալման օրդերը՝ 1936թ., հուլիսի 26-ին: 1937 թ.-ի նոյեմբերի 27-ի առավոտյան 7-ին Չարենցը վախճանվեց Երեւանի բանտի հիվանդանոցում:

1960 թվականին Ն. Զարյանն իր բանաստեղծություններ «աշխատանքային» տետրում է նրա «Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծության նախնական, չմշակված տարբերակը: Ինչու՞ էր Զարյանն ակնկալում ժողովրդի ներողամտությունը: Ո՞ր հանցանքների համար: Բանն այն է, որ ըստ պահպանված փաստաթղթերի՝ ժողովրդի ներողամտությունը հայցելու պատճառներ Զարյանն ուներ: Գրավոր արձանագրություններ կան, որ Զարյանը Չարենցի (եւ ոչ միայն նրա ) դեմ պայքարը սկսել էր շատ ավելի վաղ, քան 1935-1936 թթ.: Նման վկայություններ պահպանվում են Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արխիվում, Հայաստանի ազգային արխիվում, ՊԱԿ արխիվում:

Եվ, ահա, 1955-ին հետո Զարյանի ձայնի տոնայնությունը փոխվում է: Զղջու՞մ է: Ամեն դեպքում, ահա նրա «Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծության առաջին, չխմբագրված, անտիպ օրինակը.

  • Ներիր ինձ, իմ ժողովուրդ

Շատ եմ խաբվել ու խոտորվել, ներիր ինձ, իմ ժողովուրդ,
Սուտ սրբերով շատ եմ տարվել, ներիր ինձ, իմ ժողովուրդ,

Խաբել են ինձ կուռքերը սուտ,
Ես մոլորվել եմ շատ անգամ,
Ես որոնել եմ քո ճամփան
Քեզ եմ փնտրել միշտ անօգուտ
Եվ մոլորվել եմ շատ անգամ
Դու ինձ ներիր, իմ ժողովուրդ: