Միայն իմանաք՝ ինչու ՖՐՈՒՆԶԻԿԸ ՀՆԴԿԱՍԱՆՈՒՄ կարգադրեց ՌԻԿՇԱՅԻՆ, որպեսզի ամբողջ ճանապարհին բղավի, որ իր անունը ՊՐԱԿԱՇ է. դրվագ տաղանդավոր ՀԱՅԻ կյանքից որի մասին արժե իմանալ

Այն մասին, թե ինչպիսի մարդ էր Ֆրունզիկը, պատմում է Ֆրունզե Մկրտչյանի անվան թանգարանի զբոսավար Ալեքսանդր Այվազյանը։ Բայց մինչ այդ պատմությանն անցնելը, նշենք, որ Արևելյան և Հարավային Ասիայի մի քանի երկրներում և Հարավ-Աֆրիկյան Միությունում ՌԻԿՇԱ են անվանում երկանիվ կառքի (կամ սայլի) լծվող և ուղևորներ կամ բեռներ փոխադրող մարդուն:

Ահա և այդ պատմությյունը:

Հնդկաստանում Ֆրունզիկը հաճախ էր ուշանում նկարահանումներից։ Մի անգամ նա ռիկշայի խնդրեց, որ իրեն արագ նկարահանման հարթակ հասցնի։ Ռիկշան նիհար, սովահար տեսքով, Պրակաշ անունով փոքր տղա էր։ Ֆրունզիկը վճարեց նրան, բայց նստեցրեց կառքի մեջ ու անձամբ սայլին լծվելով` ինչքան ուժ ուներ սլացավ դեպի նկարահանման վայր։ Իսկ տղային կարգադրեց, որ ամբողջ ճանապարհին բղավի, որ իր անունը Պրակաշ է։ Այսինքն, որ բոլոր նրանք, ովքեր կտեսնեին տղային, իմանային, որ նրան օտարերկրյա դերասան է տանում։ Այդ արարքով Ֆրունզիկն իր վերաբերմունքը` խորին հարգանքը, հայտնեց հնդիկ ժողովրդի նկատմամբ։

Բացի այդ, նա ուզում էր, որ այդ հնդիկ տղան ինքնահաստատվի, լավագույն ապագայի հույսով լցվի, հասկանա, որ ինքն էլ կարող է մեծ բարձունքների հասնել։ Ֆրունզիկի նման։