«Պապիկս աշխատում էր որպես դարբին, սակայն նա եւ տատիկս երբեք չմոռացան իրենց առաջինն ապաստան տված երկիրը»․ հայուհու պատմությունը

Սարսափի ուղի է կոչում ՆԱՏԱԼԻ ԱՐՈՅԱՆՆ, այն ճանապարհը, որը անցան նրա հայրական պապն ու տատը՝ Ներսես եւ Խաթուն Արոյանները, որոնք պայքարում էին իրենց ընտանիքի ապագայի համար: Նշենք, էր Նատալին Ավսրալիայում հայտնի լավագույն օպերային երգչուհիներց մեկն է։

Ներսեսն ու Խաթունը իրենց երեխաների հետ լքում են Թուրքիայիում գտնվող իրենց տունը: Օսմանյան թուրքերի ահագնացող սպառնալիքի պայմաններում խումբը ոտքով անցնում է ողջ սիրիական անապատը եւ կենաց ու մահու պայքարի ընթացքում հարկադրված իրենց զավակներից մեկին քնած վիճակում թողնում մի ծառի տակ: «Բարեբախտաբար, մեկ այլ գաղթական երեխային վերադարձնում է ընտանիքին՝ մինչ նրանք առաջ էին ընթանում դեպի Հալեպ»,-ասում է Արոյանը:

Հալեպում նրանք անմիջապես տեղական եկեղեցուն պատկանող հայկական ճամբար են ուղեւորվում: Այդպիսով սկսվում է նրանց երկարամյա կեցությունը Սիրիայում, որտեղ նրանք եւս վեց երեխա են ունենում: «Պապիկս աշխատում էր որպես դարբին, սակայն նա եւ տատիկս երբեք չմոռացան իրենց առաջինն ապաստան տրամադրած համայնքի գթասրտությունը: 1955 թվականին հիվանդության հետեւանքով տատիկս մահանում է՝ ամուսնու խնամքին թողնելով յոթ երեխաներին»,- հիշում է Արոյանը:

1968-1974 թվականների ընթացքում Ներսեսն իր յոթ երեխաների հետ արտագաղթում է Ավստրալիա: Ընտանիքն արագորեն է հարմարվում ավստրալական կյանքին, իսկ Արոյանի հայրը՝ Սարգիսը, անալիտիկ քիմիայի ոլորտում հաջող կարիերա է սկսում: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։