ՀԱՅԵՐԻ պարծանքը, ով խաղացել է լավագույն ներկայացումներում՝ «Խաթաբալա», «Ոսկի քաղաք», «Երեք հրացանակիրները» և այլն. հիշու՞մ եք ՀԱՅԱՍՏԱՆԻ ժողովրդական արտիստին

Հայ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Նինել Սերգեյի Դալլաքյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանում: Երևանի թատերական ինստիտուտը ավարտելուց հետո աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, այնուհետև` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոններում` որպես դերասանուհի:

Խաղացած ներկայացումներից են` Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), Կ.Գոցցիի «Ագռավը» (Արմիլլա), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Նատալյա), Գ.Յաղջյանի «Ոսկի քաղաք» (Հարենուհի), «Գիշերային հրաշք» (Վալենտին Կոտիկ), Բ.Լավրենյովի «Բեկում» (Քսենյա), Վ.Ռոզովի «Կյանքի մի էջ» (Նատաշա), Ա.Օստրովսկու «Հորձանուտը» (Լիզա), Ա.Դյումայի «Երեք հրացանակիրները» (Կոստանցիա), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Տատիկ) և այլն:

Մասնակցել է նաև ռադիոյի և հեռուստատեսության բեմադրությունների: 2001թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 25-ին, Երևանում: