Այս ՀԱՅՈՒՀԻՆ ստեղծել է տարազների էսքիզներ, լուսանկարների շրջանակներ, կոլաժներ, ձեռագործ զարդեր, տիկնիկներ, աքսեսուարներ` ապակուց և քարերից պատրաստված իրեր.

Գեղանկարչուհի, թատերագետ ՆՈՒՆԵ ՍԻՐԱՎՅԱՆ ծնվել է 1973թ. հուլիսի 5-ին, Երևանում: Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի դուստրն է, գեղանկարիչներ Դավիթ և Գագիկ Սիրավյանների քույրը: 1994թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը:

Ստեղծել է տարազների էսքիզներ, լուսանկարների շրջանակներ, կոլաժներ, ձեռագործ զարդեր, տիկնիկներ, աքսեսուարներ` ապակուց և քարերից պատրաստված իրեր: Նկարազարդումներ է արել «Ծիծեռնակ» մանկական ամսագրի համար: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (2007թ., 2011թ.):

Մասնակցել է խմբակային ցուցահանդեսների: Աշխատանքները ցուցադրվել են Գլենդելի «Black Maria» պատկերասրահում և Լոս Անջելեսի «Papillon» արվեստի ինստիտուտում: