Ինչպե՞ս հերոս ՀԱՅԵՐԸ, սեփական կյանքը վտանգելով, թուրքի քթի տակիս փախցրին ՀԱՅԿԱԿԱՆ ձեռագրերը ու փրկեցին ՀԱՅԻ դեմքը. այս պատությունը, ցավոք, քչերին է հայտնի

Տարոն նահանգը հին ժամանակներից հայտնի է եղել իր վանքերով և եկեղեցիներով, որոնք հանդիսացել են հոգևոր և մշակութային կենտրոններ: Հատկապես ուշագրավ էին Մշո Սուրբ Առաքելոց և Սուրբ Կարապետ վանքերը` ներառյալ արժեքավոր ձեռագրերը: Այս վանական համալիրներում դրանք ոչ միայն արտագրվել և գեղեցկացվել են գունագեղ նկարազարդումներով, այլ ժամանակի ընթացքում ստեղծվել է նաև գրադարան՝ ձեռագրերի հարուստ հավաքածուով:

Կաթողիկոսի կողմից ստեղծված հատուկ հանձնախումբը մեծ դժվարությամբ հասնում է Մուշ 1916 թ. ապրիլի 24-ին: Հանձնախմբի անդամներն էին Գյուտ աբեղա Տեր-Ղազարյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչի օգնական Ավետիք Տեր-Պողոսյանը, ճեմարանի ուսուցիչ Բահաթուր Բահաթուրյանը, ավելի ուշ նրանց է միանում բժիշկ Խոսրով Փանոսյանը:

Կաթողիկոսի տված հանձնարարականում նշվում է. «Վանքերին և եկեղեցիներին պատկանող ձեռագիրների վրա ունենալ առանձին հոգածություն և բոլորը ըստ կարելվույն ժողովել… արկղների և կամ պարկերի մեջ դասավորել և ապահով եղանակով փոխադրել Մայր Աթոռ [Էջմիածին]»:

Հանձնաժողովի անդամները գտնում են Մշո վանքերն ու եկեղեցիները թուրքերի ու քրդերի կողմից թալանված, պայթեցված ու քանդված վիճակում: Ծանր սրտով նրանք այս մասին հայտնում են կաթողիկոսին Էջմիածնում` «Պատմական մենաստանները, հռչակավոր ուխտատեղիները այնպիսի ավերման են ենթարկվել, որ Չինգիզխան-Լենկթեմուրյան ավերածություններն իսկ նսեմանում են ներկայի առաջ»:

Այնտեղից նրանք վերցնում են սրբազան զգեստներ, եկեղեցական պարագաներ, փոքր քանակությամբ տպագիր գրքեր և ձեռագրեր: Սրանից զատ, հանձնաժողովը հավաքում է նաև Մուշում տարբեր անհատների ձեռքում պահված 21 ձեռագիր: 1916 թ. մայիսի 29-ին հանձնաժողովը Էջմիածին է բերում փրկված բոլոր գանձերը:

Հետագա տարիներին Մուշից բերված ևս երեք ձեռագրեր տեղափոխվեցին Մատենադարան, այդ թվում ՝ Մշո հսկա Ճառընտիրը, որը պահվում էր Սուրբ Առաքելոց վանքում: Այսպիսով, Մուշից Մատենադարան են մուտք գործել 102 հայերեն ձեռագիր, 12 արաբատառ ձեռագիր (ձեռագրերից մեկը բաժանված է 16 մասերի) և 27 տպագիր գիրք:

Մարդկային համընդհանուր ժառանգության պահպանմանն ուղղված այս հատուկ գործողությունները ցույց են տալիս, թե հայերի նախորդ սերունդներն ինչ նրբազգայությամբ և հարգանքով էին վերաբերում իրենց մշակույթին ու արժեքներին: