«Վերնատան»՝ 15 հայ ականավոր արվեստագետներ․ մեծ հանճարի գլուխգործոցներից մեկը

Հայ մեծ նկարիչ Դմիտրի Նալբանդյանը համոզված էր, որ «դիմանկարն առավել լիարժեք է արտացոլում դարաշրջանի ոգին», ուստի նա աշխատում էր կերտել իր ժամանակների առաջնորդների դիմանակներները՝ ամբողջացնելով ժամանակի ու պատմության համայնապատկերը։

Բացի դիմանկարներից, Նալբանդյանն ստեղծում էր նաև կուսակցական աշխատանքի թեմատիկ նկարներ, ինչպես «Ս. Մ. Կիրովի ելույթը կուսակցության 17-րդ համագումարին», «Կրեմլում», «Ղրիմի խորհրդաժողովը», «Լենինը եւ Կրուպսկայան ժողովրդի հետ՝ Կաշինո գյուղում», «Իշխանությունը Խորհրդային Միության ժողովրդին՝ խաղաղ բնակչությանը», «Բրեժնեւը Մալայա Զեմլյայում» եւ այլն։

Նալբանդյանի վրձինը աշխատել է եւ հայկական թեմաներով՝ ինչպես դիմանկարային, այնպես էլ բնապատկերային, անձամբ ծանոթ էր մեր մեծերին, մեր պատմությանն ու մշակույթին։ 1974-76 թթ. նա կերտեց նշանավոր «Վերնատուն» խմբակային կտավը, որում պատկերված են թումանյանական «Վերնատան» 15 հայ ականավոր արվեստագետներ։ Նկարը տեղ է գտել Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ միլիոնավոր այցելուներ ոչ միայն կարող են գնահատել նկարչի վարպետությունը, այլեւ հնարավորություն ունեն կտավի միջոցով պատկերացում կազմել հայկական մշակույթի մասին։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։