Այս բերդը չորս կողմից պատված է ձորերով, որոնք անառիկ դիրք են շնորհել իրեն՝ ավազակաբարո հրոսակներից պաշտպանվելու համար․ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հաղպատից 4,24 կմ հեռավորության վրա՝ ծուռ գծով,դեպի արևմուտք,մի բարձր սարի գլխին է գտնվում Կայան բերդը, որը այժմ ավերված վիճակում է: Արևելյան կողմը ձգվում է անդնդախոր Շերեկի ձորը, որի միջով անցնում է Ժիվանքայ գետակը: Արևմտյան կողմում գտնվում է Դեբեդի դարձյալ անդնդախոր ձորը, որի միջով հոսում է ահեղագոչ համանուն գետը: Բերդի հարավային կողմը գնվում է Որնակ գյուղի տափում, որի հյուսիսային ափը, ցածրանում է մոտովորապես 106,7մ խորությամբ, և հետզհետե բարձրանում է քարաժայռերով,որոնց գլխին էլ գտնվում է բերդը: Հյուսիսային մասը կազմում է մեծ ձորերի միացումից գոյացած ձոր: Այսպիսով ՝ բերդը չորս կողմից պատված է ձորերով, որոնք անառիկ դիրք են շնորհել իրեն՝ ավազակաբարո հրոսակներից պաշտպանվելու համար։

Բերդը կազմված է երկու մասից, վերին և ստորին, որոնք միմյանց հետ միացած են սանդուղքաձև միջնադռնով: Բերդի երկարությունը հարավից-հյուսիս ուղղությամբ, մոտովորապես մեկ քարընկեց է, իսկ լայնությունը՝ 17,775մ։

Բերդը պարսպապատ է, իր ամբողջ շրջապատում ունենալով մի քանի հաստահիմն կիսակլոր բրջեր, որոնց շրջապատը 5-ից մինչև 15 արշին է:Պարիսպը մրճատաշ է և սարսափելի ամուր: Բոլոր բրջերի վրա կան կարմիր քարե փոքրիկ խաչեր, առանց արձանագրությունների։

Եկեղեցին շինված է սրբատաշ քարից։

Համաձայն շինարարական արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե սպասալարների Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսի կողմից՝ 1233 թվականին։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու համար։

Ակնաբերդի գլխավոր մուտքը հարավից է՝ կամարակապ դարպասով։ Կա մուտք նաև արևմուտքից: Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Կայան բերդի մասին հարակից գյուղերի բնակիչները պահպանել են բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմություններ։

Պատմում են, թե վերջինս եղել է Վարդան Բարձրաբերցու ուսումնարանը, բայց դա ճիշտ չէ: Բերդի եկեղեցու գմբեթը 1827թ. սաստիկ երկրաշարժից ավերվեց: Միայն 1838 թ. հարազատ եղբայրը՝ Մարգար, Վարդան և Հարություն Երզնկյացները նորոգեցին եկեղեցին:Այս եկեղեցու հյուսիսիային պատի տակ,դրսում թաղված է նորոգողների մեծ եղբայր Մարգարը 1842թ.:

Ժամանակագրական տեսակետից նայելով՝ այս բերդը շատ հին է: Սրա կառուցման սկզբնավորությունը հայտնի չէ,միայն երևում է,որ Բագրատունայաց ժամանակ անվանի բերդերից մեկն է եղել։

Ամրոցը ավերվել է 1241 թվականին մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ