Գիտե՞ք՝ որ բերդն է լուսանկարում. միայն իմանաք՝ ինչ հետաքրքիր լեգենդ է հյուսվել այս ԲԵՐԴԻ շուրջ

Տավուշը հայոց աշխարհի այն յուրահատուկ մարզերից է, որտեղ ստեղծվել և մեզ են հասել մի շարք բացառիկ լեգենդներ։ Շնորհիվ մի շարք բանահավաքների՝ այդ լեգենդները հասել են մեզ, հավիտենական կնիք ստացել գրքերում և մինչ օրս շարունակում են պահպանել իրենց յուրահատկությունը։

Տավուշի զարդերից է Տավուշ բերդը, որը տեղացիներն անվանում են Ցլիկ Ամրամի բերդ։ Բերդն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարում։ Բերդի և Աշոտ Երկաթի մասին լեգենդար զրույցը պահպանվել և մեզ է հասել բանագետ Արամ Ղանալանյանի շնորհիվ։

«Երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում։ Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին։ Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի։ Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը։ Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում։ Մի մութ գիշեր նա զորքով դուրս է գալիս բերդից և տեղափոխվում Սևանի կողմերը»։

Արամ Ղանալանյան