Գիտե՞ք՝ որտեղի՞ց է առաջացել ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ անունը և ինչ են նշանակում 12 շրջանաձև քարե սալերը. հետաքրքիր մանրամասներ, որոնց մասին արժե իմանալ

Ծիծեռնակաբերդը բրոնզեդարյան հնավայր է Երևանում, Հրազդան գետի աջ ափին: Ըստ ավանդության՝ այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն (այստեղից էլ առաջացել է Ծիծեռնակաբերդ անունը)։

Խորհրդային իշխանության օրոք՝ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղաս պանության հիշատակումն ու զո հերի հիշատակի ոգեկոչումը:

1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Հայոց ցեղասպանության 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում: Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղաս պանության զո հերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ:

Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին: Այն կառուցվել է քանդակագործ Վան Խաչատրյանի, ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի ներկայացրած նախագծով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ։

Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները։

Իրականում Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրության նահանգների թիվը եղել է վեց (Վան, Էրզրում, Դիարբեքիր, Բիթլիս, Տրապիզոն, Սեբաստիա), Խարբերդի հետ՝ 7, բացի դրանից՝ առանձին եղել է Կիլիկիան՝ որպես Ադանայի վիլայեթ։

«Մարդիկ կան, որ ասում են` այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները: Նման բան չկա: Ինձ համար կարևոր է կոթողի հարմոնիան: Մենք փորձել ենք մի քանի տարբերակ` չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով: Իսկ Ս գո պատը կառուցվեց, որովհետև հուշահամալիրի ձախ հատվածում ընդհանուր կառույցին խանգարող բնակելի տներ կային, պարզապես երկար պատով բնակարաններն անջատվեցին Հայոց Մեծ եղեռնի զո հերին նվիրված հուշակոթողից»,- տեղեկացնում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Հուշարձանը համալիր կառույց է, բաղկացած 3 կոթողից: Ձախ կողմից ձգվում է 100 մ երկարությամբ հուշապատը, որի վրա փորագրված են այն բնակավայրերի անունները, որտեղ տեղի են ունեցել ջա րդերը: Կենտրոնում է գտնվում 30 մետր տրամագծով շրջանաձև դամբարանը` անծածկ տաճարը, դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե պիլոններով, որի առանցքում վա-ռվող անմար կր ակը խորհրդանշում է եղեռնի զո հերի հիշատակի հավերժությունը: Նրանից քիչ հետո վեր է խոյանում 40 մետրանոց հուշասյունը, որպես անշիրիմ նահատակների հավերժ կենդանի հուշարձան, որպես հայ ժողովրդի վերածննդի պայծառ խորհրդանիշ: