Գիտեի՞ր, որ ՀԱՅԵՐԸ Ռուսական կայսրությանը տվել են ավելի շատ գեներալներ, քան Ռուսաստանի բոլոր ազգային փոքրամասնությունները միասին վերցրած. 5 փաստ ՀԱՅԵՐԻՍ մասին, որոնք պետք է բոլորս իմանանք

Ստորև Ձեզ ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ հայերի մասին:

1. Հայերի մեջ սրբերի թիվն ավելի մեծ է, քան մյուս բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ՝ միասին վերցրած։ Կաթոլիկ եկեղեցու որոշմամբ 2015 թվականին թուրքերի uպшնшծ 1,5 միլիոն հայեր Սուրբ Կաթոլիկ եկեղեցին սրբերի շարքին են դասել՝ համաձայն սրբադասման կանոնների։ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում սրբադասման արարողությունը տեղի է ունեցել Հռոմի պապի գլխավորությամբ.

2. Հայկական Սփյուռքը աշխարհի ամենահարուստ սփյուռքներից մեկն է։ Ըստ հաշվարկների՝ միայն համաշխարհային հայկական սփյուռքի ներդրումային հնարավորությունները կազմում են տարեկան 300-500 միլիարդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ դա մոտավորապես 3 անգամ ավելի է, քան՝ Ուկրաինայի պետական ​​բյուջեն, 5 անգամ ավելի, քան՝ Բելառուսի պետական ​​բյուջեն, 2 անգամ ավելի, քան՝ Ղազախստանի բյուջեն և 6 անգամ ավելի, քան՝ Ադրբեջանի բյուջեն։

3. Հայերը Ռուսական կայսրությանը տվել են ավելի շատ գեներալներ, քան Ռուսաստանի բոլոր ազգային փոքրամասնությունները՝ միասին վերցրած։ 1720-1918 թվականներին Ռուսական կայսրության բանակում ծառայել է 132 հայ գեներալ։ Սա ավելին է, քան Ռուսաստանի մնացած բոլոր ժողովուրդների գեներալների թիվը՝ միասին վերցրած։


ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ

4. Հայերն իրենց անվանում են հայ՝ հնագույն աստվածության՝ Հայկի անունով։ Տարբեր ժողովուրդներ պատմականորեն հայերին տարբեր կերպ են անվանել։ Այսպես. օրինակ՝ վրացիները հայերին անվանում են «սոմեխ», իսկ նրանց երկիրը՝ «սոմխեթի», թուրքերը պատմականորեն անվանում են «էրմենի», արաբները՝ «արմանի», հույները՝ «արմենիկոս»։ Բայց հայերն իրենք իրենց «հայ» են անվանում։ Քչերը գիտեն, բայց սա շումերական գլխավոր աստվածներից մեկի՝ «հայա»-ի անունն է։ Նա պատկերված է այնպես, որ նրա ձեռքերի փոխարեն երկու գետեր են, որոնցից մեկը Տիգրիսն է, մյուսը՝ Եփրատը։ Այս երկու գետերն էլ սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։

5. Շատ ժողովուրդների երակներում հայի արյուն է հոսում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայերի ժառանգներ են չինացիների 4 %-ը, մոտավորապես յուրաքանչյուր 10-րդ թուրքը, յուրաքանչյուր 8-րդ իտալացին և յուրաքանչյուր 6-րդ լեզգին: Հայկական գեները մեծ տոկոսներով հանդիպում են նաև վրացիների, սիրիացիների, իրանցիների, ֆրանսիացիների և աշխարհի շատ այլ ժողովուրդների մեջ։