Աշխարհում ԱՌԱՋԻՆ կին օվկիանոսագետը ազգությամբ ՀԱՅ է. գիտե՞ք՝ ով է ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ

Անիտա Կոնտի (Անիտա Կարագոշյան) (1899-1997 թթ.)

Չնայած, որ Հայաստանը ելք չունի դեպի օվկիանոս, բայց օվկիանոսագիտության մեջ առաջինն է: Այո՛, դուք կռահեցիք, աշխարհում առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ է՝ ֆրանսիացի բնախույզ, լուսանկարիչ Անիտա Կոնտին, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը: 1939 թվականին նա 3 ամիս ժամանակով՝ ձողաձուկ որսալու համար «Վիկինգ ձկնորսանավով ուղևորվում է Արկտիկա: Եվ այդ ուղևորության ընթացքում էլ գալիս է այն եզրահանգման, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։

1941-1943 թվականներին ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում է ձկների նոր տեսակները։ Ա. Կոնտիի ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զnրքին ու խաղաղ բնակչությանը: Անիտա Կոնտին մшհшցել է կյանքի 99-րդ տարում՝ Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում: Նրա шճյnւնը, կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։