Պարզվում է՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ հնագետները 5500 տարեկան հնավայր են հայտնաբերել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ կարող եք դիտել ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Հնագետները Երևանի սրտում պեղել են քաղաք , որը 5500 տարեկան է: Այս թեմայի շուրջ խոսել է արվեստագիտության դոկտոր , հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Խոսքը Շենգավիթ հնավայրի մասին է , որը հիմնվել է Հրազդան գետի ափին բարձրադիր հրվանդանի վրա: Ժամանակակից 15 պետության տարածք միավորված են եղել Շենգավիթյան մշակույթի մեջ: ԴՆԹ տարալուծումների արդյունքում , որը հրատարակվեց հեղինակավոր ամսագրում , այդտեղի հսկայական փորձանմուշների տարալուծումները վկայեցին , որ հայ կինը այս տարացքի վրա ապրում է արդեն 8000 տարի , իսկ հայ կինը մենակ չէր կարող ապրել , նրա կողքին եղել է տղամարդ:
Քաղաքի տարիքը ճշտելու մեթոդը ամբողջ աշխարհում կոչվում է ռադիոածխածնային մեթոդ , ցանկացած օրգանիզմի մեջ կա «Ց 14» իզոտոպը , որի կիսաքայքայման տարիքը 50.000 տարի է , և ինչքան հին է գտածոն այնքան քայքայումը շատ է , թվագրման այս մեթոդի մշակման համար , հայտնագործող ֆիզիկները Նոբելյան մրցանակի են արժանացել:

Մենք այստեղ ունենք արդեն 20-ից ավելի ռադիոածխածնային փորձանմուշների տարալուծումներ, որոնք վկայում են , որ Շենգավիթ քաղաքատեղին թվագրվում է 3300-ից 2400 թվականներով:
Ավելի մանրմասն կարող եք դիտել այստեղ: