Երեք օր ա ամոթից սենյակից դուրս չեմ գալիս. տեգորս աչքերին չեմ կարողանում նայել

Արդեն երրորդ օրն ա սենյակում փակված եմ: Դուրս եմ գալիս ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, կամ այն դեպքում, երբ հաստատ գիտեմ, որ տեգրս տանը չի: Միասին ենք ապրում ամուսնուս ծնողների ու եղբոր հետ: Չեմ ասի շատ լավ ու հաշտ ընտանիք ենք, չեմ էլ կարող ասել, որ կյանքս դժողք է: Ժամանակ առ ժամանակ շատ հարցերի շուրջ անհաշտություններ ենք ունենում, բայց հարթվում են, անցնում գնում:

Բայց մի քանի օր առաջ անհարմար դրության մեջ ե հայտնվել ու ինձ շատ վատ եմ զգում, ամոթից գետինն եմ մտնում: Տեգորիցս նեղվել էի, իմ հոտ կոպիտ ու վատ էր խոսացել, ես էլ շատ ծանր էի տարել: Մամայիս հետ հեռախոսով խոսալուց իրենից էի բողոքում, ասում էի, որ բռի անտաշի մեկն է, իրեն պահելու ձև չգիտի ու երազում եմ, թե երբ ենք առանձնանալու, որ նորմալ ապրենք: Էդ ասելու ժամանակ տեսա, որ միջանցքում կանգնած է ու ամեն ինչ լսել է: Դուռն իր բանալիով բացել մտել էր ներս ու ես այնքան բարձր խոսելիս էի եղել, որ չէի լսել դռան ձայնը:

Իրեն որ տեսա չհասկացա ինչ կատարվեց հետս: Ամոթից պապանձվեցի ու դուրս եկա սենյակից: Դրանից հետո, երբ տանն ա լինում սենյակից դուրս չեմ գալիս, որ իրեն չտեսնեմ, ամաչում եմ իմ արածից ու չգիտեմ, ոնց նայեմ աչքերի մեջ: Հա ինքը վատ ա պահել իրան, հետս կոպիտ ա խոսել, բայց ես էլ չպիտի մամայիս բողոքեի ու ինքը լսեր: Հիմա չգիտեմ, ոնց հարթեմ էս իրավիճակը, տեղս չեմ գտնում, ի՞նչ անեմ: