Մայրս չէր թողնում, որ ծեր տատս իրենց հետ սեղան նստի. տեսեք ինչ եմ ասել մորս ու ինչ տեղի ունեցավ դրանից հետո

Ես արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացել ու հեռացել եմ հայրական տնից: Զբաղվածության ու աշխատանքի պատճառով հաճախ չեմ լինում ծնողների ստանը: Վերջերս հյուր էի գնացել ու այն, ինչ տեսա, ինձ շատ հիասթափեցրեց: Պատրաստվում էինք ճաշել, երբ մայրս տատիկիս ճաշն առանձին դրեց իր սենյակում, որ նա սեղանին չմոտենա: Չկարողացա այդ տեսարանը մարսել:

Մորս հարցրի՝ ինչո՞ւ ճաշն առանձին դրեցիր: Նա էլ դեմքի տհաճ արտահայտությամբ ասաց՝ դե տատուդ ձեռքերը դողում են, ամբողջը թափում ա, թող իրա սենյակում ուտի առանձին: Բարկությունից աչքերս կարմրեցին: Չդիմացա ու սկսեցի շատ կոպիտ խոսել: Մորս ասացի՝ այսինքն, եթե 20 տարի հետո դու էլ առողջական խնդիրներ ունենաս, քո ձեռքերն էլ դողան, քեզ էլ մեկուսացնենք առանձին սենյակում, որ մեզ չխանգարես՞: Մայրս կարմրեց ասածներիցս:

Վեր կացա, գնացի տատիս սենյակ, ձեռքը բռնեցի ու բերեցի հյուրասենյակ, նստեցի կողքին, օգնեցի, որ ճաշն ուտի, հետո նոր ես կերա: Մորս էլ ասացի՝ սրանից հետո առանց մունաթի ու քիթմռութի կնստես կողքին, կօգնես, որ ուտի, հետո նոր դու կուտես: Տատս մեղավոր չի, որ ծերավել ու անօգնական է դարձել, վաղը մենք էլ ենք ծերանալու ու հաստատ մեզ դուր չի գա, որ մեր հետ էլ վարվեն այնպես, ինչպես դու վարվում ես տատիկի հետ: Տատս ճակատս հաբուրեց ու աչքերը լցրեց, իսկ մայրս ամոթից դուրս եկավ սենյակից: