42 տարեկան եմ, հղիացել եմ. սաղ շրջապատն ասումա ամոթ ա, եքա կնիկ ես. ամուսինս էլ տեսեք ինչ ասեց

42 տարեկան կին եմ, միամիտ իմացա, որ հղիացել եմ: 3-րդ բալիկս ա լինելու: Բայց շրջապատում ու ընտանիքում ով իմացավ, որ հղի եմ, փոխանակ ուրախանա, ասեց՝եքա կնիկ ես, երեխեքդ մեծ են, ինչիդա պետք և այլն: Ճիշտն ասած անկախ ինձնից սկսեցի կոմպլեքսավորվել: Ասում էի լավ, ինչն ա ամոթ, որ տարիքով մի քիչ մեծ ես երեխա ունենալն ա ամոթ, թե մարդիկ մտածում են, ամուսինները իրար կողք  պիտի չքնեն էտ տարիքում: Չգիտեմ, գլուխս կպել էր:

Ամուսինս նկատել էր, որ նեղվել եմ շատ: Հետը խոսեցի: Ասեց՝ «ով ինչ ուզումա մտածի, ոչ մեկի գործը չի: Աստված մի բան գիտի, որ մեր երեխա ա տալիս: Ով էլ ասումա ամոթա, թող իրա մտածելակերպից ամաչի: Արտասահամանում մարդիկ 40-ում նոր ամուսնանում են, հլը երեխա էլ ասում են ուշ ունենանք, մեր երկրում, ունեցողին են ասում ամոթա, ինչիդա պետք»: Ինձ ասեց՝ մեկ էլ մոտդ ավել պակաս կխոսան ինչ պետքա կասես առանց քաշվելու: