Ամուսինս սիրուհի ունի. սկզբում ուզում էի բաժանվել, բայց երբ իմացա ով է նրա սիրուհին, շատ ուրախացա. ահա թե ինչու

Ութ տարի է ամուսնացած ենք: Ունենք երկու երեխա: Հաշտ զույգ ենք եղել, սակայն ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, որոնց հիմնական մասը կապված է եղել ֆինանսի հետ: Ամուսինս ինչքան էլ աշխատում է, մեզ մեր եկամուտը չի բավականացնում ու շատ բաներից մեզ ստիպված զրկում ենք: Վերջին շրջանում մեր ֆինանսական վիճակն ավելի է վատացել, ամեն ինչ այնքան է թանկացել, որ ոչ մի բանի համար գումարը չի հերիքում: Դա էլ մի կողմ, զգում էի, որ ամուսինս իրեն նման չէ:

Սկզբում չէի հասկանում ինչ է կատարվում, բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ ամուսինս սիրուհի ունի: Դա ինձ համար մեծ հարված էր, ես խորը հիասթափություն ապրեցի, անգամ ուզում էի բաժանվել, երբ ամեն անգամ լսում էի, թե նա ինչպես է բաղնիքից թաքուն խոսում այդ կնոջ հետ: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ իմացա այդ կնոջ ով լինելը:

Փորփրեցի ամուսնուս հեռախոսն ու տեսա, որ նա կապված է իրենց ֆիրմայի տիրոջ հետ, ով միլիոնատեր է ու մեծ կապեր, հնարավորություններ ունի: Անգամ նամակագրություն կարդացի, որտեղ այդ կինը ամուսնուս խոստանում էր, նոր պաշտոն ու շատ բարձր աշխատավարձ, որի մասին անգամ երազել չէինք կարող: Մի խոսքով հասկացա, որ շուտով մեր ֆինանսական վիճակը բարելավվելու է ու երեխաներս այլևս ոչ մի բանի կարիք չեն ունենալու:

Չեմ կարող ասել, որ սա իմ երազած կյանքն է, բայց մի բան հաստատ է. վաղ թե ուշ այս կապը դադարելու է, որովհետև այդ կինը ևս ընտանիք ու երեխաներ ունի: Ամուսինս էլ ինձ ու երեխաներիս մենակ չի թողնի: Քանի որ ստեղծվել է նման իրավիճակ, պետք է սրանից քաղել առավելագույնը: Ես կլռեմ ու իմ համար կապրեմ, իսկ նա թող ամուսնուս առաջ տանի ու մեծ հնարավորություններ բացի նրա առաջ: Միևնույն է եղածն արդեն եղած է, բան չեմ կարող փոխել: