Ավտովթարից հետո գամվել եմ անվասայլակին. սկեսուրս երեկ հյուրերի առաջ ինձ անպետք անվանեց. տեսեք ինչ արեց սկեսրայրս դրանից հետո

Ցավոք սրտի կյանքս չընթացավ այնպես, ինչպես ես երազում ու պլանավորում էի: Բոլոր երազանքներս մի վայրկյանում փշրվեցին, երբ ինձ ասացին, որ այլևս չեմ կարողանալու քայլել: Ամուսնուս հետ տուն էինք գալիս Եղեգնաձորից, երբ ավտովթարի ենթարկվեցինք: Արթնացա հիվանդանոցում ու տեսնելով բոլորի մռայլ դեմքերը, հասկացա, որ մի բան այն չէ: Միանգամից ամուսնուս մասին հարցրեցի, ասացին, որ նա լավ է, մի քանի թեթև կոտրված է ստացել ու շուտով կկարողանամ տեսնել նրան: Երբ արդեն հասկացա, որ ոտքերս չեմ կարողանում շարժել, ինձ ասացին, որ ինձ երկար բուժում է սպասվում, սակայն հիմա պետք է անվասայլակով լինեմ:

Ժամանակի ընթացքում իմացա ողջ ճշմարտությունը. ես այլևս չեմ քայլելու: Կյանքս մթնեց, մտածում էի տղայիս մասին, թե ոնց եմ իրեն մեծացնելու այսպես: Ամուսինս ինձ ամեն հարցում օգնում է, սակայն սկեսուրս, ով առաջին օրվանից էլ դեմ է եղել իմ ու իր տղայի միությանը, թշնամաբար է վերաբերվում ինձ: Նա ինձ հոգս է համարում:

Երեկ էլ, երբ տանը հյուրեր կային, նա բոլորի ներկայությամբ ինձ վիրավորեց, ասելով՝ դե դու մեկա ոչ մի բանի էլ պետք չես, ոչ տան գործ ես կարում անես, ոչ էլ երեխա պահես, խեղճ տղես դժբախտացավ: Սկեսուրիս խոսքերից հետո արցունքները հոսեցին աչքերիցս:

Ամուսինս այդտեղ չէր, իսկ սկեսրայրս նրա խոսքերից հետո բոլորի ներկայությամբ ասաց.

— Էս աղջիկը ոսկի երեխայա, կապ չունի ոտերով, թե առանց դրանց, ինքն իրա տեղը կգտնի էս կյանքում, երեխուն էլ կմեծացնի, փող էլ կաշխատի: Կարևորը բարի սիրտ ունի, ոչ թե քո նման թույն ու թարախ, որ ընկած մարդուն խփում ես: Ու մեկ էլ, ոչ թե տղեդ ա մեղկ, այլ տղեդ ա մեղավոր, որ էս աղջիկն էսօր չի կարում քայլի, գոնե էդքանը հասկանալով ձենդ կտրի: Որ ոտը գազից մեկ-մեկ հաներ, էսօր էս աղջիկն էս օրին չէր լինի: Մարդ եղի մի քիչ այ կնիկ, թե չէ քո թույնից մի օր կխեղդվես: