Կնոջս գժի պես սիրում էի, բայց հիմա քար անտարբեր եմ դարձել, սառել եմ. տեսեք ինչն է պատճառը

Չորս տարի է ամուսնացած ենք ես ու կինս: Կնոջս միշտ շատ եմ սիրել ու կարծել եմ, որ առանց նրա այլևս չեմ կարող, քանի որ ա դարձել էր իմ օդն ու ջուրը: Մինչ ամուսնանլը կարշում էի, որ երբեք չեմ փոշմանելու իմ ընտրության համար, ամուսնությունից հետո էլ երջանիկ էի՝ անկախ ամեն տեսակ մանր-մունր խնդիրներից: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց:

Իմ ճանաչած երբեմնի նուրբ ու մեղմ աղջիկը ժամանակի ընթացքում դարձավ կոպիտ, չոր ու աննրբանկատ: Կինս սկսեց անդադար քննադատել ու փնովել ինձ: Երևի թե նրա պատկերացումները ամուսնական կյանի մասին այլ էին ու բախվելով իրականությանը նա աննկարագրելի փոխվեց կամ դարձավ այն, ինչ իրականում կար: Շատ եմ փորձել փրկել մեր հարաբերությունները, խոսել նրա հետ, հարթել իրավիճակը, բայց ապարդյուն. կինս միշտ դժգոհ է, եթե անգամ իր համար երկնքից աստղեր իջեցնեմ:

Ժամանակի ընթացքում այս սառնությունն ու վատ վերաբերմունքն իմ մեջ շատ բան փոխեցին. Ես սկսեցի հասկանալ, որ կնոջս նման վերաբերմունքը վանում է ինձ, ես այլևս չեմ ուզում տուն գալ, նրա հետ ժամանակ անցկացնել, ինձ նա այլևս հետաքրքիր չէր: Ես դարձա քար անտարբեր ու հասկացա, որ սերը վաղուց գնացել է ու այն ինչ ուզում եմ փրկեմ ես, իրականում այլևս չկա: Չեմ ուզում մեղադրել կնոջս ստեղծված իրավիճակի համար, բայց նաև շատ լավ հասկանում եմ, որ նրա վերաբերմունքը հանգեցրեց այս ամենին: