Տեգրս ու քուրս փախել են իրար հետ. սաղ խառնվել են իրար ու դեմ են էտ ամեն ինչին. տեսեք, թե պատճառը, որն ա, ասելու էլ չի ախր

Ոչ մեր տնեցիների, ոչ էլ ամուսնուս տնեցիների համար նորություն չէր, որ տեգրս քրոջսա սիրահարված: Հետո քրոջս սիրտն էլ շահեց, բայց գաղտնի էին շփվում, որովհետև տնեցիները դեմ էին: Համ իմ ծնողները չէին ուզում, համ կիսուր կեսրարս: Ու պատճառը գիտեք որն էր. սկեսուրս միշտ ասում էր՝ մի տան ծառից երկու խնձոր չեն քաղում: Այ էս ասացվածքն էր միշտ ասում: Մերոնք սկզբում ծանր չէին տանում, հետո սկեսուրս, որ տենց էր ասում, հուշտ եղան: Այ էս սնահավատ բաների պատճառով, որին սկի նորմալ բացատրություն էլ չէր տալիս, թե ինչի չի կարելի և այլն, ջահելների ապագայի հետ խաղացին:

Երկուսն էլ իրար սիրում էին, մի ամսի առաջ փախան իրար հետ: Գնացել էին գյուղ, մենակ ես ու ամուսինս գիտեինք: Հետո էլ ինձ էր մեղադրում սկեսուրս: Մի խոսքով գիտեք ինչ պարզվեց: Ես սկեսուրիս սրտով չէի փաստորեն, մերոնք էլ հետը ու չէր ուզում, որ իրա մյուս տղեն էլ էլի նույն տեղից աղջիկ բերի: Փոխանակ պարզ ասեր, որ դեմա, խնդիրը աղջիկնա ստից բաներ էր խոսում: Բայց դե մարդիկ իրար սիրում էին ու հասան իրար սաղին դեմ գնալով: Աստված տա, երջանիկ լինեն, էս խոսակցություններից հետո: