Տղես ու հարսս նոր են ամուսնացել. սենյակի մոտով անցնելուց նենց բան տեսա, խելքս գլուխս չի գալիս 

20 օր առաջ մեծ հարսանիք արեցինք, մեր մինուճար տղան էր ամուսնանում: Շտ երկար էինք սպասել այդ օրվան ու երկար պատրաստվել: Ամեն ինչ լավ էր, շատ լավ անցավ: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հարսանիքից 10 օր հետո, անասպասելի ու շոկային էր: Տղայիս ու հարսիս հետ ապրում ենք բնակարանում: Իրենք 7 օրով մեկնել էին հանգստի, երբ վերադարձան շատ էի ուրախացել: Սակայն տեսնում էի, որ իրենք այդքան էլ ուրախ չեն: Չէի հասկանում ինչ է կատարվում:

Իրենց վերադարձից մի քանի օր անց, երբ անցնում էի տղայիս սենյակի կողքով, տարօրինակ ձայն լսեցի: Հայացքս շեղվեց դեպի ներս ու տեսա հարսիս գետնին ընկած դողացնելուց: Սարսափահար ներս վազեցի, անգիտակից վիճակում գրկեցի նրան ու փորձեցի օգնել: Զանգեցի տղայիս լացելով ասացի, որ շուտ տուն գա ու զանգի շտապօգնություն: Ինքը հանգստ տոնով ասաց, որ խուճապի չմատնվեմ, շուտով ամեն ինչ կանցնի:

Քիչ անց հասս ուշքի եկավ, տղաս էլ տուն եկավ: Սառած նստախ էի բազմոցին, երբ տղաս եկավ մոտեցավ ինձ ու ասաց՝ Նունեն հիվանդ ա ու դա անբուժելի ա: Ես իմացել եմ, բայց դա ինձ չի խանգարել, որ ամուսնանամ ու իր հետ կյանքս կապեմ: Ամուսնանալուց հետո իմ համար էլ ա դժվար եղել իրեն էդ վիճակում տեսնելը երբեմն, բայց վարժվել եմ արդեն: Խնդրում եմ ըմբռնումով մոտենաս ու վերաբերմունքդ չփոխես նրա հանդեպ, նա իմ սիրած կինն է:

Չգիտեմ էլ ինչ անեմ, շիվարել մնացել եմ, խելքի չեմ գալիս: Ինչու պիտի սենց լիներ, ինչու պիտի իմ տղան ամուսնանար հիվանդ աղջկա հետ ու ամբողջ կյանքում տառապեր: Մի խոսքով շատ նեղված ու ընկճված եմ, չգիտեմ ոնց շարունակեմ կյանքս: