34 տարեկան եմ, կյանքում ընկերուհի չեմ ունեցել․ Ասեմ՝ ինչից է

34 տարեկան տղամարդ եմ։ Ապրում եմ ծնողներիս ու քրոջս հետ։ Սիրում ու պաշտում եմ իմ ընտանիքը, սրա մասին կասկած անգամ լինել չի կարող։ Ընդհանրապես, հենց այդպիսի միջավայրում էլ դաստիարակվել եմ, ուր ընտանքը ամենաբարձր արժժեքներից է եղել։

Բայց մի բան կա, որ միշտ դժվարությունների է հանգեցնում։ Բանն այն է, որ չեմ կարողանում կազմել իմ ընտանիքը՝ կոպիտ բնավորությանս պատճառով։ Իրոք, կարող են ինձ չափից շատ ավանդապաշտ համարել, բայց բաներ կան, որոնց վրա չեմ կարողանում աչք փակել։

Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես պիտի իմ ընկերուհին գրանցված լինի սոցիալական կայքերում։ Ոչ մի կերպ չեմ հասկանում նաև, թե ոնց պիտի հանդուրժեմ այն փաստը, որ նա լուսանկարներ է հրապարակելու, որոնք տեսնելու են պատերը։ Շատ հարցեր ու չափանիշներ ունեմ նաև աղջիկների հագուստի հետ կապված։

Դա է երևի պատճառը, որ 34 տարեկանում անգամ ընկերուհի չեմ ունեցել։ Չի եղել մեկն, ով ինձ հնարավորություն կտա, կուզենա հետս ընտանիք կազմել։ Բայց, ճիշտն ասած, ինձ մենակ եմ զգում, այս վիճակը դուրս չի գալիս։