Կեսրարիս թաղման օրն ամբողջ գերդաստանի ու հարևանության մոտ խայտառակ եղանք. ամոթից չենք կարում ոչ մեկի աչքերին նայենք

Մեր տանը դժբախտություն էր պատահել: Սկեսրայրս հեռացել էր կյանքից: Բնականաբար պետք է կազմակերպեիքն թաղման հետ կապված բոլոր արարողությունները: Մենք ունենք մեծ շրջապատ, բարեկամություն ու ծանոթություններ: Բոլորի առիթներին, թե լավ, թե վատ գնացել ու մասնակցել ենք, մարդիկ էլ փոխադարձաբար մեզ ցավակցելու էին եկել: Մի խոսքով մի աշխարհ ժողովուրդ էր հավաքվել:

Ամուսինս քանի որ վշտի մեջ էր, հանձնարարել էր, որ քեռու տղաները զբաղվեն հոգեհացի հարցերով: Նրանք էլ խոստացել էին, որ տեղը տեղին ամեն ինչ կանեն. գնացել տեղ էին խոսացել, պայմանավորվել: Նախօրոք ամուսինս գումարը տվել էր, որ բոլոր ծախսերը հոգան: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ թաղումից հետո, երբ գնացինք հոգեհացի սեղան նստելու, ուղղակի խայտառակություն էր մեր ընտանիքի համար:

Երբեք նման խղճուկ սեղան չէի տեսել: Սեղանին գրեթե նորմալ ուտելու բան չկար: Մարդիկ չգիտեին ինչ ուտեն: Մեկն ամանից մի բան վերցնում էր, հաջորդ ամաչում էր, որ մի բան էլ ինքը վերցնի, որովհետև ամանի մեջ էլ ուտելու բան չէր մնում: Ամուսինս կատաղությունից իրեն ուտում էր, գժված քեռու տղաներին հանել ա դուրս, թուքումուր տվել: Գնացել ենք խոհանոց, ասել ենք արագացված ավելացնեն սեղանի պարունակությունը, նորմալ սեղան դնեն: Չնայած դա էլ չփրկեց, նախօրոք ինչ ասվել էր, դա էին պատրաստել:

Մի խոսքով ամբողջ գերդաստանի առաջ խայտառակ եղանք, ամոթից գետինն ենք մտնում, մարդկանց աչքերին չենք կարողանում նայել: Ամուսինս էլ վիճեց քեռու տղաների հետ, արգելեց այլևս մեր տուն ոտք դնել: Հետո իմացանք, որ փողի մի մասը գրպաններն են դրել, մնացածով էլ էդ խղճուկ սեղանը գցել տվել ու մեզ սենց խայտառակ արել: