Կինս դավաճանում է, բայց չեմ բաժանվի, թող ոչ մեկ չիմանա. Տեսեք՝ ինչի

Կարող է մտածեք՝ վատ մարդ եմ, ինքնասիրություն չունեմ, բայց այս խնդրի միակ լուծումը հենց այսպես եմ տեսնում: Դե, ինչ անեմ, ես էլ այսպիսին եմ, չեմ կարող այլ բան անել:

Կինս ինձ դավաճանում է: Հաստատ գիտեմ, որ սիրեկան ունի, այդ հարցում անգամ կասկած էլ չկա: Խոսեցի հետն ու հաստատեց եղածը: Ասաց, որ էլ ինձ չի սիրում, չի համարում, որ մենք մի ընտանիք ենք, ու կարծում է, որ միակ լուծումը բաժանվելն է, քանի որ նոր սիրելի ունի:

Ես լսեցի նրան ու համաձայնեցի մասամբ, որովհետև դե պարզ է, որ էլ ընտանիք համարվել չէինք կարող: Բայց դե առաջարկեցի չբաժանվել ու մեծ բնույթ չտալ այս հարցին: Բանն այն է, որ երեխաներիս հարցում շատ ավանդապահ եմ, չեմ ուզում, որ նրանց մասին խոսեն, թե ծնողները բաժանված են, մայրը սիրեկան ունի: Դրա համար կնոջս խնդրեցի թաքուն հանդիպել այդ մարդու հետ, սակայն ձևականորեն պահպանել մեր հարաբերությունները:

Չգիտեմ՝ ինչ կմտածեք իմ մասին, բայց երեխեքիս համար եմ անում: