Հարսանիքիս օրն արդեն հղի էի, ոչ մեկ չգիտեր. տեսեք ինչ եղավ հարսանիքից երեք օր անց. կիսուրս ինձ ամբողջ աշխարհով խայտառակ արեց

Հարսանիքիս երկար եմ սպասել: Տարիներ շարունակ ընկերություն ենք արել ամուսնուս հետ, նշանվել ենք, հետո էլ երկար սպասել, մինչև ֆինանսապես հնարավոր լինի հարսանիք կազմակերպել: Այնպես ստացվեց, որ հարսանիքի ժամանակ ես արդեն հղի էի: Միայն ես ու ամուսինսն գիտեինք այդ մասին, քանի որ արդեն հարսանիքի օրը նշանակած էր ու ամուսնանալու էինք, չէինք ուզում աղմուկ անել ու այդ մասին հայտնել ոչ մեկին: Մտածում էինք հարսանիքից հետո կասենք:

Սակայն ամեն ինչ այդքան էլ մեր պլանավորածով չեղավ: Հարսանիքն անցավ շատ ուրախ ու լավ: Պարեցինք, ուրախացանք, բոլորը գոհ ու երջանիկ էին: Փորձում էինք ետ գալ հարսանեկան թոհուբոհից ու հանգստանալ, երբ ես հասկացա, որ վատ եմ զգում: Հարսանիքից երեք օր անց ուշագնաց եղա սուր ցավերից: Ինձ շտապ տեղափոխեցին հիվանդանոց: Արթնացա այն ժամանակ, երբ արդեն վերակենդանացման բաժանմունքում էի: Ամուսինս ասաց, որ կորցրել եմ երեխային ու բոլորն իմացել են, որ  ամսական հղի եմ եղել:

Դրանից հետո սկեսուրս մունաթով մտա հիվանդասենյակ, սկսեց վիճել հետս, որ մինչև ամուսնանալն արդեն հղի եմ եղել: Ես ի վիճակի չէի խոսելու, քանի որ շատ վատ էի զգում: Դեպքից հետո, սկեսուրս իմ առողջական վիճակի մասին անհանգստանալու փոխարեն, զանգել է հորս ու մորս, ինչ ասես ասել, ինձ խայտառակ արել ծնողներիս մոտ: Հետո էլ զանգել է իր քուրերին, պատմել ամեն ինչ ու ինձ թեթև վարքի տեր ներկայացրել: Մի խոսքով՝ ինձ խայտառակ է արել ամբողջ աշխարհի առաջ: Հիվանդանոցից արդեն դուրս եմ գրվել, գնացել եմ տուն, առավոտից երեկո քիթ ու մռութ ա, ոչ հետս խոսում ա, ոչ էլ  նորմալ վերաբերվում: Չգիտեմ էլ սրա վերջն ինչ ա լինելու: