Հարևանների հետ կոֆե էինք խմում, մեկ էլ հարևանը կիսուրիս ասեց՝ հարսդ երևի խնդիր ունի, որ երեխա չի ունենում, մի հատ բժիշկի տար. տեսեք կիսուրս ինչ պատասխանեց

Արդեն մեկ տարի է ամուսնացած եմ ու ապրում եմ ամուսնուս ծնողների հետ: Շատ լավ մարդիկ են ու բավականին լավ լեզու ենք գտնում միմյանց հետ: Փառք Աստծո ամուսնուս հետ էլ հարաբերություններս լավ են: Երկուսս էլ աշխատում ենք, ընտանիքի հոգսերը մենք ենք հոգում: Իսկ տնային գործերով սկեսուրս է զբաղվում, որ ես շատ չհոգնեմ:

Սկեսուրս հարևանների հետ երբեմն սուրճ է խմում, ես էլ որ տանն եմ լինում միանում եմ նրանց: Այս անգամ համեղ խմորեղեն էի պատրաստել, սկեսուրս էլ հարևաններին կանչեց, որ սուրճ խմենք: Ահագին խոսեցինք դեսից դենից հետո հերթը հասավ երեխաներին: Հարևաններից մեկն էլ ոչ տարավ, ոչ բերեց անտակտ ձևով ասաց.

— Վարդուհի ջան, հարսդ ու տղեդ թամբալություն են անում, չեն ուզում դու տատիկ դառնա՞ս: Կամ էլ երևի հարսդ առողջական խնդիրներ ունի, չի կարում երեխա ունենա, տար բժիշկի:

Հարևանուհու ասածից ահավոր վատ զգացի, բարկացա, ուզում էի մի երկու բան ասեի, սկեսուրս ինձնից շուտ սկսեց խոսել ու տեսեք ինչ ասեց հարևանուհուն.

— Գոհար ջան, քեզ չի թվու՞մ, որ  խառնվում ես քեզ չվերաբերող հարցերին: Էդ ի՞նչ ասելու բան ա, թե հարսդ խնդիր ունի: Ունի, թե չունի դա քո ինչ գործն ա, որ բոլորի մոտ նստած դա դարձնում ես քննարկման թեմա, քիթդ էլ մտցնում ես ընդեղ, որտեղ հեչ քո տեղը չի: Սրանից հետո նման անտակտ հարցեր իմ տանը չքննարկվի, առավել ևս իմ տղայի ու հարսի հետ կապված:

Սկեսուրիս ասածներից հետո, սրտիս մի թիզ յուղ նստեց, ինձ շատ լավ զգացի,իսկ հարևանուհին սկեսց արդարանալ ու իրեն վատ զգալ սկեսուրիս չոր պատասխանից: