Տղուս տարիքի տղայի հետ եմ շփվում, նենց լավ եմ զգում ինձ, ոնց որ ջահել աղջիկ լինեմ. բայց էն օրը իմացել եմ ում տղեն ա, ամոթից չգիտեմ, որ ծակը մտնեմ

Բաժանված եմ արդեն քանի տարի ա: Տղուս կարելիա ասել մենակս եմ մեծացրել: Հիմա տղաս ամուսնացել ա իր ընտանիքն ունի, ես էլ մենակ եմ ապրում: Գործիս տեղը մի սիրուն ջահել տղա ա եկել: Միանգամից հավանեցի, որ տեսա, ինքն էլ սկսեց ուշադրություն ցույց տալ: Նորից ինձ ջահել զգացի: Հիմա շփվում ենք իրար հետ ու մեզ լավա միասին: Տղուս բան չեմ ասել, հլը շուտա:

Էն օրը պատահաբար, էս նոր ընկերոջս մոր հետ տեսա փողոցում: Շշմել էի, պարզվումա նախկին տեգորս աներձագի տղեն ա: Ամոթից գետինն էի մտնում, չգիտեի ինչ անեի: Համ ուզում եմ շփվեմ հետը, հազիվ կյնաքս դասավորվում էր, համ էլ չեմ կարա: Իրան ասեցի էտ մասին, էլ ոչ զանգեր ստացա իրանից, ոչ էլ: Կորավ ու կորավ: Հետո իմացա, որ հետս ուղղակի ֆռֆռում էր, շուտով պիտի ամուսնանա: Էշ կին եմ էլի, թե ասա ջահելի հետ հույսեր են կապում: