Աղջիկս ու փեսես 20 օրով հյուր են եկել. ամբողջ գիշեր իրենց սենյակից ինչ ձայն ասես լսվում ա. ամբողջ ընտանիքով շոկի մեջ ենք

Աղջիկս 2 տարի առաջ ամուսնացել ու տեղափոխվել է Ռուսաստան: Ամուսնանալուց հետո միշտ վիդեոյով ենք խոսացել հետը, Հայաստան չէր եկել: Շատ էինք կարոտել: Մի քանի օր առաջ զանգեց ասեց, որ տոմս են առել ու ամուսնու հետ գիշերը թռնում են Հայաստան: Աշխարհով մեկ եղանք, չիմացանք էլ ոնց մի քանի ժամում պատրաստվեցինք, ամեն ինչ սարքեցինք, որ դիմավորենք: 20 օրով են եկել ու մեր տանն են ապրելու:

Բայց ուրախություններս կարճ տևեց: Ինչ եկել են ամբողջ ընտանիքով շիվարել ենք ու չենք հասկանում թե ինչ ա կատարվում իրանց հարաբերություններում: Ամբողջ օրը վեճ ա: Գիշերներն էլ իրանց սենյակից ինչ ձայն ասես չի լսվում. էլ հայհոյանքներ, էլ գոռգոռոցներ, էլ իրար վիրավորող բառեր: Ու դա շարունակվում ա ամբողջ գիշերը, իրար հետ գոռալով ու վիրավորելով քնում են, առավոտ էլի արթնանում սկսում նորից գոռալ:

Ամբողջ ընտանիքով փշերի վրա ենք: Չենք հասկանում որն ա խնդիրը: Աղջկաս հարցնում եմ բան չի ասում, մուննաթ ա գալիս, թե բա զզվել եմ էս կյանքից, զզվել եմ ամեն ինչից, լացում թողում գնում ա: Փեսուս հետ խոսում եմ, ասում ա՝ զոքանչ մի խառնվի: Է հա բայց խառնվելը ո՞րն ա, իրար միս են ուտում առավոտից գիշեր, բա չիմանամ ինչ խնդիր կա, կարողա մի բանով էլ ես կարանամ օգնեմ: Աչքիս առաջ աղջիկս մաշում ա ու ես ոչ մի բանով չեմ կարողանում օգնել: