Բոլորով գնացել էինք աղջիկ ուզելու, տեսեք՝ ինչի դուրս վռնդեցին

Ես ու ամուսինս շատ էինք անհանգստանում, որ որդիս չի ամուսնանում: Չգիտեինք՝ ինչ անել, որ խեղճ երեխաս լավ բախտի արժանանա, ուստի՝ խնդրեցինք մեր քույրերին ու եղբայրներին, որ միանան մեզ ու գնանք աղջիկ ուզելու:

Չգիտեմ՝ ինչ անցավ մտքներովս, բայց այդ պահին այդպես հարմար գտանք, քանի որ տղաս չէր համաձայնում ոչ ոքի հետ հանդիպել, շփվել: Մի խոսքով՝ գնացինք աղջիկ ուզելու, նստեցինք ու սկսեցինք ոսել այդ թեմայով:

Ասացինք, որ շատ կուզենայինք, որ մեր որդին շփվի իրենց աղջկա հետ, իսկ աղջկա ծնողներն էլ լուռ լսում էին: Երբ վերջացրինք մեր խոսքը, աղջկա հայրն ասաց՝ շատ լավ, իկս ձեր տղան ո՞ւր է :

Իրար էինք նայում ապշած, ու այդ պահին եղբայրս շփոթությունից ասաց՝ նա չի ուզում ոչ ոքի հետ շփվել, դրա համար չի եկել: Այդ լսելով՝ աղջկա հայրը բոլորիս դուրս վռնդեց իր տնից: ասաց, որ իր աղջիկը խաղալիք չէ: Ամեն բան հակսացանք ու գնացինք, բայց ախր չէ՞ որ ոչ մի վատ բան անել չէինք ուզում: