Գիտե՞ք, թե ինչպես ԱՄՆ-ն թույլ չտվեց Թուրքիային ներխուժել Հայաստան. ահա, թե ինչ քայլի դիմեց նա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1992 թվականին ԱՄՆ-ը կանխել է Թուրքիայի ռազմական ներխուժումը Հայաստան։

Թուրքական ավիահարվածի նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրենթ Սկոուկրոֆթը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի շտաբի պետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ՝ բացատրելով, որ նա «չի կարող պաշտպանել Թուրքիային ռուսական հրթիռներից”:

Բացի այդ, եթե Հայաստանի դեմ թուրքական ռազմական գործողություն տեղի ունենար, ԱՄՆ-ն ինքը հարված կհասցներ Հայաստանի հետ սահմանին թուրքական զրահատեխնիկայի ուղղությամբ։

Դժվար թե Թուրքիան հասներ ցանկալի նպատակներին։ Փոխարենը նա կհայտնվեր այլ և շատ ավելի բարդ արտաքին քաղաքական իրավիճակում և, ըստ էության, մեկուսացված։ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը նույնպես փաստարկ չէր նման ռազմական գործողություն անցկացնելու օգտին։

Այդ գործողությունները կարող էին աջակցություն ստանալ արմատական և ազգայնական այլ շրջանակների կողմից, սակայն հազիվ թե նման քաղաքականությունը աջակցվեր հասարակության առավել պատկառելի շրջանակների և խմբերի կողմից։ Երկարաժամկետ հեռանկարում հակահայկական ռազմական գործողությունը լուրջ բացասական հետևանքներ կունենար Թուրքիայի համար միջազգային ասպարեզում։