Ես ու ամուսինս էրեխա չունենք. առիթի ժամանակ գրկել, սիրում էինք տալիս աղջկան. հենց տեսավ տալս, էկավ սաղի մոտ ձեռքներիցս քաշեց, տարավ էրեխուն. տեսեք, թե ինչ արեցի

Ես ու ամուսինս արդեն բավականին երկար ժամանակ ա ինչ ամուսնացած ենք, բայց չենք կարողանում երեխա ունենանք:

Էն օր առիթի էինք գնացել, տալս էլ էր ըտեղ, փոքր աղջիկ ունի,ում մի պահ թողել էր սկեսուրիս մոտ: Վերցրեցի սկեսուրիս ձեռքից, ասեցի տանեմ, ամուսնուս հետ մի քիչ սիրենք, խաղանք հետը: Մի քանի րոպեից, երբ որ հետ էկավ տալս ու տեսավ որ մեր մոտ ա էրեխեն, քիչ էր մնում ինֆարկտ ստանար:

Բոլորի մոտ էկավ, էրեխուն քաշեց ձեռքիցս ու տարավ: Բոլորը նայում էին շշմած: Վախենում էր երևի որ էրեխուն պետք ա գողանանք կամ չտանք իրան:

Ես էլ ֆռացի բոլորի մոտ ասեցի՝ ինչ արեցի՞նք, կերա՞նք էրեխուն: Էտ դու, էտ էլ քո էրխեն, գնա ինչ ուզում ես արա, բայց վաղը-մյուս օրը որ էրեխա ունենանք մենք, չհամարձակվես մոտ գաս էրեխուն: