Էն օրը հարևանիս հարսը շնչակտուր մեր դուռնա ծեծում, հլը չբացած արագ ներսա մտավ. Շատ վատ վիճակում էր, ասեց, որ սկեսրայրի հետ մենակ են եղել տանը ու սենց բան ա եղել

Էն օրը իմ համար հանգիստ նստած սերիալս եմ նայում, հարսս ու տղես գործի էին, ամուսինս էլ դուրս էր եկել տնից: Ես էլ իմ համար նստած եմ, մեկ էլ դուռը զգամ մեկը նենցա ծեծում, ոնց որ ջարդի: Արագ մոտեցա դռանը տեսնեմ հարևանիս հարսն ա դուռնա ծեծում վախեցած ու լացակումած: Դուռը հլը չբացած, արագ մտավ ներս խեղճ աղջիկը ու լացումա: Ասում եմ ինչա եղել, չի կարում խոսա հեկեկում ա: Վազել ջուր եմ բերել, շփեցի դեմքին, տվեցի խմեց, ասում եմ հանգստացի հլը, ասա տեսնեմ ինչա եղել:

Մեկ էլ ասումա, որ սկեսրայրի հետ տանը մենակ էին, մեկ էլ խեղճ մարդը վատա զգացել, ուշքը գնացել ա: Ասում եմ աղջի, հիմա ուշագնաց ա, ասումա՝ հա, վախեցա եկա մոտիկ դուք եք, որ գաք օգնեք: Ասեցի արագ զանգի շտապ օգնություն ու վազեցինք իրանց տուն: Գնացինք, տեսնեմ ինչ խեղճ մարդը նստած ջուրա խմում: Ասում եմ Գևոր, ո՞նց ես, ասումա, տո շատ գիտեմ ճնշումս ընկավ երևի աչքերիս դեմը սևացավ, հողամասում էնքան գործ արեցի վատացա: Ասում եմ՝ խեղճ հարսիդ էլ վախացրել ես, երեխեն վազելով եկել լացում էր, ծիծաղումա, ասումա, լավա լուրջ բան չէր եղել, վայթե իրա ուշքն էլ գնար, օգնություն կանչող չլիներ: Տենց ծիծաղացինք, անցավ, հետո բժիշկնրեն եկան ասեցին, որ լուրջ բան չկա ճնշման տատանումա եղել: