Հարսանիքից առաջ կիսուրս ինձ զոռով տարավ ստուգման՝ համոզվելու համար, որ աղջիկ եմ. տեսեք ինչ տեղի ունեցավ հիվանդանուցում, ուղղակի ահավոր էր

Ապրում ենք գյուղում: Նշանված եմ ու շուտով մեր հարսանիքն է լինելու: Նշանածիս ընտանիքը շատ ադաթավոր է ու պահպանողական: Իհարկե ինքն ինձ արդեն ասել էր այդ մասին, բայց ես չէի պատկերացնում, որ խոսքը նման վարքուբարքի մասին է: Մի քանի օր առաջ, երբ նշանածիս տանն էի, մայրն ասաց, որ գինեկոլոգի մոտ պայմանավորվել է, որ ինձ տանի ստուգման՝ համոզվելու համար, որ ամեն ինչ նորմալ է ու իր տղան խայտառակ չի լինի: Ասաց, որ իրենց ազգում դա ադաթ է ու բոլոր հարսներին սկեսուրները տանում են ստուգման:

Ես անակնկալի եկա ու շատ նեղվեցի այդ փաստից: Նշանածիս ասեցի, ասեց, որ ինքը նման հարցերի չի խառնվում ու մայրը ոնց ասել է այդպես էլ պիտի լինի: Սկսեցի լացել, բայց անօգուտ էր, պիտի գնայի: Օրը եկավ, կիսուրս ու տեգոր կինը եկան ինձ մեր տնից վերցրեցին ու գնացինք հիվանդանոց: Լացած էի ու շատ անտրամադիր տեղի ունեցողից:

Մտանք բժշկի սենյակ: Կիսուրս միանգամից հայտարարեց, թե ինչու ենք եկել: Բժիշկը միջին տարիքի կին էր: Նայեց դեմքիս, տեսավ, որ լացել եմ: Կիսուրիս ասեց, որ ինքն ու տեգոր կինը դուրս գան սենյակից: Կիսուրս հրաժարվեց, թե բա մենք պիտի մնանք ստեղ, որ համոզվենք, որ ամեն ինչ նորմալ ա: Բժիշկը կոպիտ ձևով կիսուրիս ասաց.

— Տիկին ջան, ձեր հարսն ապրանք չի, որ բերել եք ստուգման, տենաք լավն ա՞, թե չէ: Դուրս եկեք սենյակից, ինչ-որ պետք ա ես կանեմ ու հետո ձեզ կկանչեմ: Տարրական հարգանք ունեցեք ձեր տղայի կնոջ հանդեպ, հետո՞ ինչ որ ջահել երեխայա, ուրեմն պիտի ոտքերներդ վրեն մաքրեք անցնե՞ք: Ես որպես բժիշկ թույլ չեմ տալիս, որ դուք ստուգման ժամանակ սենյակում լինեք:

Կիսուրենքս ստիպված դուրս եկան: Սկսեցի լացել, բժշկուհին մոտեցավ ու ասաց.

— Աղջիկ ջան մի լացի, գիտեմ որ քեզ զոռով են բերել, դրա համար էլ իրանց դուրս հրավիրեցի սենյակից: Եթե չես ուզում, ոչ մի ստուգում էլ չենք անի քո կամքին հակառակ: Այդքան խեղճ մի եղի, թե չէ կյանքդ քո փոխարեն կապրեն: