Հեռախոսս գողացել են, զանգեցի մի մարդ վերցրեց, ասեց մոռացի, որ կստանաս. մեջը մերկ նկարներ ունեմ, ի՞նչ անեմ

Այսօր առավոտյան հեռախոսս տրանսպորտի մեջ կորցրել եմ: Երբ իջա արդեն պայուսակում չէր հեռախոսս: Զանգահարեցի մի տղամարդ վերցրեց ու ասաց, որ հեռախոսիդ մասին մոռացիր: Գնացել եմ ոստիկանություն, տեղեկացրել եմ, որ նման դեպք է տեղի ունեցել, խոստացել են օգնել, բայց վստահ եմ, մինչև հայտնաբերեն գողին գուցե արդեն իմ նկարները հրապարակած լինի:

Մամաս ասում ա ինչու էս էտքան խառնվել իրար, տեղյակ չի, որ մերկ լուսնակարներ ունեմ հեռախոսիս մեջ ու դրանց համար եմ անհանգստանում: Առավոտից տեղս չեմ գտնում: Հիմա էլ որոշել եմ զանգահարել ու մի խոշոր գումար խոստանալ, տեսնեմ կհամաձայնվի, բայց նաև մտածում եմ, եթե տեսնի որ այդքան ընկած եմ հեռախոսիս հետևից գուցե շատ մեծ գումար պահանջի, որը չկարողանամ տալ:

Մի քանի խորհուրդ տվեք ինձ, որ հասկանամ ինչպես վարվեմ նման իրավիճակում, ես լարվածությունից անգամ չեմ կարողանում իրավիճակը ճիշտ գնահատել: