Մամաս թույլ չի տալիս, որ նշանածս ինձ տանի իրենց տուն, գիտեք` ինչու՞ է էտպես անում

Մամաս շատ էգոիստ կին է, երբեք չի ցանկացել, որ ես երջանիկ լինեմ, միշտ մի բան արել է, որ իմ կյանքում ամեն բան վատ լինի: Երեկ նշանածս եկավ, որ ինձ տանի իրենց տուն բայց մայրս թույլ չտվեց: Առաջին անգամը չէր, որ մայրս նման կերպ է իրեն պահում, նշանածս մտածում է, որ մայրս խնդիրներ ունի:

Երեկ հարց եմ տալիս մորս՝ ինչու չգնամ, ասումա կամուսնանաս կգնաս: Որոշել եմ գնամ մենակ ապրեմ մինչև ամուսնանալս, ոնց հասկանում եմ, մայրս չի փոխվելու, ավելին՝ իրեն ավելի վատ  է պահելու: Էսօր իրերս հավաքում եմ, որ տեղափոխվեմ, եկավ ինձ ասում ա էգոիստի մեկն ես: Ինձ խանդում ա, մտածում ա, որ ամուսնանամ էլ իրեն չեմ պահելու, բայց եթե իրեն շարունակի նույն կերպ պահել ես հաստատ չեմ օգնի իրեն:

Ոնց կարող է մայրը իր երեխայի վատը ցանկանալ: Ես էտքան բան եմ անում իր համար, որ ինքը ոչ մի խնդիր չունենա, բայց ինքը նշանածիս մոտ խայտառակ է անում ինձ: