Տղես գնացել ա խոպան, երեկ մի հատ նենց նամակ եմ ստացել բանկից իրա անունով, որ ճնշումս2 օրա չի իջնում

Տղես երեք ամիս կլինի գնացել ա Ռուսաստան խոպան: Էստեղ շինարարության վրա էր աշխատում, կոպեկներ ստանում, կամ էլ ամիսներով չէին տալիս, վերջը ջղայնացավ վեր կացավ գնաց Ռուսաստան աշխատելու:

Գնալուց առաջ պարտք արեց, որ տոմս առնի, էտ փողն էլ թողեց մեր վրա, ես ու ամուսինս ենք փակում: Երեկ էլ բանկից նամակ բերեցին տուն, որ տղես վարկեր ունի իրանց բանկում մի քանի միլիոնի ու մարումները մի քանի ամիսա չի անում: Ի՞նչ կլինեի ես: Վատացա, խառնվեցի իրար, երեկվանից զանգում եմ տղուս չի պատասխանում:

Ուզում եմ հասկանամ՝ ու՞մ համար ա էսքան վարկեր հավաքել գլխին: Ես արդեն կասկածներ ունեմ, որ ինքը խաղացող ա ու էս պարտքերը էտտեղիցա հավաքել գլխին: Հավատս չի գալիս, որ էս տարիքում ես պետք ա ընկնեմ քուչեքը, որ տղուս պարտքերը փակեմ: Ամուսինս ասում ա տունն էլ  ծախենք էս վարկերի տակից չենք կարողանալու դուրս գալ: Սպասում եմ, որ զանգիս պատասխանի ու ես մի լավ անպատվեմ էտ կախագլուխին: