Ամուսինս գործից գալիս ա տուն, մտնում ա սենյակ, դուռը փակում ու կոմպը միացնում. թաքուն կոմպի իստորիան ստուգեցի, գլուխս կպավ, որ տեսա ինչեր ա նայում
Վերջին շրջանում ամուսինս իրան շատ տարօրինակ էր պահում: Նախկինում, որ գործից տուն էր գալիս, միայն մեր հետ էր ժամանակ անցկացնում. երեխաների հետ էր խաղում, գալիս էր հետոս զրուցում էր, դուրս էինք գալիս զբոսնելու երեկոները: Հիմա 180 աստիճանով փոխվել ա, իրան նման չի, տարօրինակ ա պահում իրան:

Արդեն քանի շաբաթ ա գործից գալիս ա տուն մտնում ա սենյակ, դուռը կողպում ա ու ժամերով մնում ա այնտեղ: Այդ ամենն ինձ շատ տարօրինակ էր թվում: Սկզբում կասկածում էի,որ ուրիշ կին կա, որի հետ խոսում ա ինձնից գաղտնի, բայց հետո այդ ամենն այնքան վախենալու դառավ, որ որոշեցի համակարգիչը ստուգել, տեսնել ինչ է կատարվում:
Մի օր, երբ առավոտյան գործի գնաց, թաքուն բացեցի համակարգչի իստորինա, որի միջոցով կարողանում եմ տեսնել, թե ինչ էջեր ա բացել ու ինչեր ա նայել: Գլուխս կպավ, որ տեսա ինչեր ա նայում: Ուրեմն ամուսինս, ով երբեք առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերել կրոնական ուսմունքների նկատմամբ, հիմա ինչ որ աղանդավորական շարժմանն է սկսել հետևել ու լսել նրանց գաղափարախոսությունները: Ամբողջ իստորիան լցված էր այդ տարօրինակ ուսմունքին վերաբերող նյութերով ու վիդեոներով:

Հիմա ես վախից քարացել եմ, չգիտեմ ինչ անեմ, որ ամուսնուս կտրեմ էդ ամեն ինչից: Սենց որ շարունակվի, ինքը լրիվ կկործանվի: Ինչ սկսել ա էդ ամեն ինչի մեջ խորանալ, ոչ իր երեխաներով ա հետաքրքրվում, ոչ էլ ինձնով: Ուշք ու միտքը էդ ուսմունքն ա: Ո՞նց փրկեմ ընտանիքս: