Ամուսինս միշտ ասում էր, որ աղջիկ երեխա չի սիրում. տեսեք ինչ արեց, երբ իմացավ, որ երրորդ աղջիկն ենք ունենալու. շոկի մեջ էի նրա խոսքերից
Ամուսնուս ճանաչում եմ շատ վաղուց: Շատ երիտասարդ տարիներից միասին ենք եղել ու ընկերության տարիներին էլ միշտ նշել է, որ աղջիկ երեխ չի ցանկանում ունենալ: Նա միշտ ասում էր, որ միայն տղա երեխաներ է ուզում ունենալ ու համոզվեած էր, որ այդպես էլ լինելու է: Անցան տարիներ, ամուսնացանք ու պազվեց, որ մեր առաջնեկն աղջիկ է լինելու: Ամուսինս ահավոր տխուր էր ու նեղված, հետը խոսել չէր լինում:

Ծնվեց աղջիկս ու ամուսինս սկսեց գժի պես սիրել նրան: Նա խենթանում էր, երբ աղջիկը գալիս մի բան էր խնդրում իրենից: Բայց դրա հետ մեկտեղ չէր դադարում երազել տղա երեխայի մասին: Շուտով իմացանք, որ երկրորդ երեխան էլ է աղջիկ: Ամուսինս ընկավ դեպրեսիայի մեջ: Նա չէր համակերպվում այդ մտքի հետ, մինչև այն պահը, երբ ծնվեց միջնեկ աղջիկս:
Ես տեսնում էի, որ ամուսինս շատ ընկճված է ու ինքս ինձ խոստացել էի, որ անպայման տղա երեխա եմ ունենալու նրա համար: Երբ հասակցա, որ երրորդ երեխային եմ սպասում, համոզված էի, որ տղա է, սակայն էխոն ցույց տվեց, որ կրկին աղջիկ է: Որոշել էի չունենալ երրորդ աղջկան: Ու երբ այդ մասին ասացի ամուսնուս, նա պտտվեց ու ինձ ասաց.

— Ես իմ երեխուց չեմ հրաժարվի, անկախ նրանից թե ինչքան մեծ ա եղել իմ ցանկությունը տղա ունենալու: Ես չեմ կարա հանգիստ խղճով քնեմ, երբ իմանամ, որ իմ երեխենք չի ծնվել միենակ նրա համար, որ աղջիկ ա եղել: Ես էդ քայլին չեմ գնա: Ինքը պիտի ծնվի ու կապ չունի հետո կունենա՞նք տղա, թե չէ, դա արդեն կարևոր չի: Երեխան Աստծո պարգևն ա ու Աստված էս ձևով ինձ հասկացնում ա, որ երեխան երեխայա, ու կապ չունի տղայա, թե աղջիկ, դա քո միսն ու արյունն ա:
Շատ տպավորված էի ամուսնուս խոսքերից ու անկեղծ ասած նրանից նման բան չէի սպասում: Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ մենք երեք հրաշք աղջիկներ ունենք ու հուսով եմ, որ մի օր տղա էլ կունենանք ու ամուսնուս երազանքն իրակություն կդառնա: