Գիշերը, ամենաանհարմար պահին, կիսուրս մեր սենյակի դուռը բացեց, շշմել կանգնել էր. տեսեք ինչ արեց ամուսինս

Երկար տարիների ամուսիններ ենք: Լավ-վատ իրար հետ կյանք ենք ապրել ու բազմաթիվ խնդիրներ հաղթահարել: Ունենք երկու երեխա, որոնք սովորում են դպրոցի բարձր դասարաններում: Վերջին շրջանում, սակայն, լուրջ խնդիրներ ունենք ամուսիններով. միմյանց բացարձակ չենք հասկանում: Իրար չենք հասկանում անգամ ամենապրիմիտիվ ու փոքր հարցերում, շարունակ գոռում ու կռվում ենք:

Ինձ համար արդեն անտանելի է դարձել այս վիճակը: Եթե մեկը հարցնի ասի, որն է ձեր խնդիրը, չեմ կարողանա պատասխանել, որովհետև որպես այդպիսին, լուրջ խնդիր չկա, բայց փաստը մնում է փաստ, որ մեր տանը շարունակ անհաշտ ու լարված մթնոլորտ է: Երեխաներս էլ են արդեն զզվել այս վիճակից: Երեկ էլ անհարմար իրավիճակ ստացվեց սկեսուրիս մոտ:

Հերթական անգամ գիշերը շատ թունդ վիճում էինք, երևի այնքան ուժեղ ենք բղավել, որ խեղճ կինը արթնացել ա գիշերը: Ինձ կորցրած ճամպրուկս էի հավաքում, որ թողնեի դուրս գայի տնից գիշերով, երբ ամենաանհարմար պահին սկեսուրս դուռը բացեց ու շշմած սկսեց մեզ նայել: Աչքերիս սկսեցին արցունքները գնալ, ձեռքերով խփեց ծնկներին ու ասաց՝ տունս քանդվեց: Ամուսինս մորն այդ վիճակում տեսնելով, ձեռքիցս վերցրեց ճամպրուկն ու մի կողմ նետեց: Չգիտեմ ինչ ա լինելու մեր հետ, ոնց ենք հարթելու այս իրավիճակը, բայց այսպես ապրելն արդեն անհնար է: