Երեկ հարսս աչքիս առաջ թոռանս նենց ծեծեց, սիրտս կտոր-կտոր եղավ. տեսեք ինչ արեցի դրանից հետո

Թոշակառու կին եմ: Ապրում եմ տղայիս ընտանիքի հետ, ամուսինս վաղուց հեռացել է կյանքից: Լավ-վատ ապրում ենք, չեմ բողոքում: Իհարկե խնդիրներ լինում ենք, դե ընտաիք ա, դրանից չենք կարող խուսափել, բայց ամեն ինչ լավ է մեր կյանքում: Միայն թե վերջին շրջանում հարսս շատ նեռվայն ու լարված է դարձել: Պատճառը չգիտեմ, բայց ամեն դեպքում շատ լավ հասկանում եմ, որ տղայիս հետ է կապված:

Երեկ, հերթական անգամ երբ թոռս չարություն էր անում, վազվզում ու թափթփում խաղալիքները, մայրը գոռգոռաց, բարկացավ, հետո արդեն հունից դուրս եկավ ու սկսեց իմ ներկայությամբ ծեծել թոռանս: Աչքերիս առաջ մթնեց, սիրտս կտոր-կտոր եղավ, երբ տեսա, թե ոնց ա հարվածում էդ մի մատ երեխուն: Նա էլ անօգնական ու աղերսող հայացքով ինձ էր նայում ու սարսափահար փախչում մորից:

Երբ էդ դժոխային տեսարանն ավարտվեց ու երեխան քնեց, կանչեցի հարսիս ու ասացի.

— Արմինե՛, քո արածը քեզ դուր եկավ՞, էդ մի մատ երեխուն ի՞նչ օրը հասցրիր: Լեզուն ու խոսքն ինչի՞ համար ա, որ բացատրելու փոխարեն էդ երեխուն տենց ծեծեցիր: Գիտե՞ս ինչի կարողացար ծեծես, որովհետև ինքը քեզնից թույլ ա ու անօգնական: Էդ նույն ձևով էլ դու քո ամուսնուց ես թույլ ու մի օր, որ հանկարծ հասնի ու սկսի քեզ ծեծել, վեշերդ կհավաքես կգնաս չէ՞, կասես մարդս ծեծում ա: Բա նույնը դու ես անում հիմա քո երեխու հետ: Վաղը, որ մեծանա դառնա մեծ տղա ու քեզ չհարգի, կասես ինչի ինձ չի հարգում ու խոսքս իր համար արժեք չունի: Իսկ պատճառն էն ա, որ իր հետ խոսալու ու բացատրելու փոխարեն ձեռքերիդ օգնությանն ես դիմում ու երեխուն տռավմայի ենթարկում: Ամոթ ա աղջիկ ջան, քեզ վրա հավաքի ու ահվածքդ վերանայի, մեծ ու գիտակից մարդ ես, էմոցիաներդ կառավարի, էդ երեխեն մեղավոր չի, որ դու տրամադրություն չունես կամ խնդիրներ ունես: