Էն օրը փոշիները մաքրելու համար սկեսուրիս ու սկեսրայրիս սենյակ մտա, բայց նենց անհարմար դրության մեջ հայտնվեցի համ ես, համ էլ իրանք. էն որ մինչև հիմա ուշքի չեմ գալիս
Ամուսնանալուց հետո ես միշտ ապրել եմ սկեսուրիս ու սկեսրայրիս հետ մի հարկի տակ: Մենք ունեցել ենք բավականին լավ հարաբերություններ ու միշտ հարգանքով ենք էղել մեկս մյուսի հանդեպ:
Էն օրը տներն էի մաքրում ու փոշիները մաքրելու համար նաև ասեցի մտնեմ, իրանց սենյակն էլ մաքրեմ: Չգիտեի, որ իրանք ընդեղ են ու առանց դուռը թակելու մտա, բայց ահավոր անհարմար դրության մեջ հայտնվեցի թե՛ ես, թե՛ իրանք:

Բանն այն է, որ մի քանի օր առաջ մարդս փող էր ուզել ծնողներից, որ ամիսը ծայրը ծայրին հասցներ, մինչև աշխատավարձ կստանար, իսկ ծնողներն ասել էին, որ չունեն էս պահին փող: Ես էլ որ ներս մտա, երկուսով նստած փողեր էին հաշվում:
Հետո ինձ ասեցին, որ իրականում ուզում էին ծնունդիս անակնկալ անել ու իրանց հավաքած փողերով մեզ հանգստի ուղարկեին քաղաքից դուրս: Նենց վատ զգացի ինձ, որ փչացրցի իրանց անակնկալը, իրանք էլ զգացի վատ զգացին, որ իմացա էտ մասին:

Բայց մեկ ա շնորհակալ եմ, որ նման սրտացավ սկեսուր ու սկեսրայր ունեմ, ովքեր ամեն պահի ձեռք են մեկնում մեզ հերիք չի, մի բան էլ նենց են ուզում անեն, որ մեր ժամանակը լավ անցնի ու իրանց հավաքած փողերով ուղարկում են մեզ հանգստի:
Ճիշտ ա էլ տենց անակնկալ չի լինի իմ համար, գիտեմ էտ մասին, բայց դա կապ չունի, կգնանք, կհանգստանանք, կգանք, հետո էլ ես իրանց համար մի լավ բան կկազմակերպեմ: