Հայրս տունը կտակել է ընկերոջ տղայի վրա, գիտե՞ք՝ ինչու է նման բան արել. ավելի ահավոր պատմություն լսած չեք լինի
Մայրս ու հայրս իրարից բաժանվել են, երբ ես 5 տարեկան եմ եղել, այդ օրվանից հորս հետ ոչ մի կապ չեմ ունեցել: Մայրս ու տատս արգելել են ինձ հորս հետ շփվել: Չեմ կարող ասել, որն է եղել այդ կերպ վարվելու պատճառը, բայց մայրս ատում է հորս: Ինձ պատմում էր, որ մի անգամ զանգել է հորս ասել, որ սոված ենք ու հացի փող անգամ չունենք , հայրս պատասխանել է ՝ չունեք մի կերեք:

Դրանից հետո, մայրս երբեք այլևս չի զանգահարել նրան, ու չի թողել, որ ես տեսնեմ նրան: Գիտեմ, որ բավականին ունեվոր մարդ է, բիզնեսներ ունի ու չի ամուսնացել մորիցս բաժանվելուց հետո: Հիմա, ես ցանկանում եմ նրանտ տեսնել, որ իմ հոգու կուտակվածը նրան ասեմ: Տարիներ շարունակ լռել եմ, հիմա ուզում եմ ամեն բան նրա երեսին ասել: Ես շատ կայացած մարդ եմ հիմա, ու նրա օգնության կարգը չունեմ:

Մի քանի օր առաջ իմացա, որ հայրս իր շքեղ առանձնատունը նվիրատվություն է արել ընկերոջ տղայի վրա, ում հետ շատ լավ կապերի մեջ է ու ասում են, որ էտ տղան նրա հարազատ տղան է, պարզապես թաքուն են պահում էտ հանգամանքը: