Հարսիս հետ մտել էինք շորի խանութ. դուրս էինք ուզում գայինք վաճառողը կանգնացրեց մեզ ու տեսեք, ինչ խայտառակ պատմություն եղավ. Ամոթից տեղս չեմ գտնում

Հարսիս հետ էն օրը մտանք շորի խանութ էս սեզոնի մի քանի մայկա նայենք առնենք: Երկուսս էլ հոգնած, գործից հետո մտանք խանութ: Նայեցինք, հարսս մի վերնաշապիկ վերցրեց նայեց-նայեց դրեց տեղը, հետո մյուսը, ես էլ մի քանի բան նայեցի: Բայց իմ հագով հարմար բան չկար, տենց հարսս էլ ասեց, որ հոգնածա հետո կգա նորմալ կնայի կընտրի: Դուրս էինք գալիս խանութից, մեկ էլ վաճառողը կանգնացրեց մեզ, հարսիս էլ ասեց, ինչ եք անում օրը ցերեկով: Հարսս զարմացած նայում էր դեմքին, թե ինչա խոսում: Պարզվումա հարսս անջատված շապիկներից մեկը պահելա ձեռքին, մոռացել դնի տեղը ու շապիկը ձեռքը դուրսա գալիս, սրանք էլ մտածեցին գողություն ա անում:

Հարսս հասկացավ, ծիծաղեց ու ներողություն խնդրեց, ասեց վայ հոգնած եմ չեմ նկատել, բայց վաճառողը համոզված էր, որ խաբումա ու շատ ագրեսիվ էր, թե բա ոստիկանություն կզանգեմ հիմա, հարսս էլ ասեց, զանգեք, թող գան, ես չեմ վախենում, գողություն անող լինեի ձեռքս բռնած չէի գնա: Մի խոսքով տհաճ պատմության մեջ ընկանք: Ես էլ կողքից ասում եմ վերջացրեք, ինչ եք խոսում, ինչ գողություն, մի խոսքով խանութի մենեջերն եկավ հանդարտացրեց ամեն ինչ, մենք էլ դուրս եկանք: Ամոթից տեղս չէի գտնում, բայց դե մարդ ենք, հազար մտածմունք ունենք, պատահումա չէ: