Հարսս տղուս ավտոն վեկալում, էրեխեքին լցնում ա մեջը, մագը զլում ու գյուղով մեկ ճռռցնելով ֆռում. էրեկ էլ չդիմացա, խոսացի ու տեսեք, թե ինչ էղավ

Ես, տղես ու հարսս իրար հետ գյուղի մեր տանն ենք ապրում: Հարսս վերջին շրջանում հա տղուս համոզում էր, որ իրան ավտո քշել սովորացնի, մի խոսքով էնքան ասեց, մինչև տղես սովորացրեց:

Հիմա էս ինչքան ժամանակ ա, օրիանկ հենց մի բան ա պետք լինում խանութից, հարսս բանալիները վեկալում ա տղուս ավտոյի, էրեխեքին լցնում ա մեջը, մագի ձենը զլում ու գյուղով մեջ ճռռցնելով գնում ա խանութ:

Անունը դնում ա, թե խանութ ա գնում, բայց իրան մահանայա պետք, որ նստի ավտոն ու գյուղով մեկ իրան ցույց տա: Դաժե արդեն գյուղացիներն են սկսել ավել-պակաս խոսալ:

Էն օրը չդիմացա էլ, ասում եմ աղջիկ ջան կամ էլ էտ ավտոն չնստես, կամ էլ նստելուց նորմալ քշի, էտ մագի ձենն էլ էտքան մի բարձրացրա: Գիտե՞ք ֆռաց ինձ ինչ ասեց, թե բա մարդս թողում ա, ես էլ անում եմ, ինչ վատ բան կա ըտեղ: Իմ համար լավ տրամադրությամբ գնում, գալիս եմ, ով էլ ինչ ուզում ա թող խոսա, ես թքած ունեմ:

Մնացի պապանձված, բայց սենց ո՞նց կարելի ա էլի: Գյուղում ենք ապրում, հազար հարց ու խոսակցություն կա, որ գալիս, հասնում ա ականջիս: Երևի արդեն տղուս հետ խոսամ, որ կարգի հրավիրի իրա կնգան, թե չէ սենց չի լինի: