Նենց դասավորեցի, որ տալս ու ախպերս առանձին հանդիպեն, խոսան, մտածում էի մի բան կստացվի, կսիրահարվեն. տեսեք, թե ինչ էղավ. մինչև հիմա ուշքի չեմ գալիս
Տալս ու ախպերս համարյա հասակակաիցներ են, ես էլ նոր եմ ամուսնացել ու ապրում եմ սկեսուր, սկեսրայրիս ու տալիս հետ: Լավ աղջիկ ա ու ես էլ իրա տարիքի ախպեր ունեմ, ուզում էի դասավորեի, հանդիպեին ու մտածում էի, որ մի բան դուրս կգա:

Տենց էլ արեցի, կազմակերպեցի ու առանձին հանդիպեցին, բայց նենց էի արել, որ նախապես ո՛չ ախպերս իմանա դրա մասին, ոչ էլ տալս:
Մի խոսքով հանդիպել էին ու դե հասկացել էին, թե ինչ ա կատարվում, որ կազմակերպիչն էլ դե պարզ ա ես եմ:
Նստել, խոսել էին նորմալ, բայց ես ահավոր անհարմար դրության մեջ հայտնվեցի, եր որ տալս էկավ ու սաստեց ինձ: Ասեց, որ իհարկե դեռ մարդ չգիտի, բայց ինքը մի այլ տղայի հետ լուրջ հարաբերություններ ունի ու ի՞նչ կլիներ, եթե օրիանկ էտ տղան իրանց միասին տենար:

Նենց վատ զգացի ինձ, մինչև հիմա իրականում խելքի չեմ գալիս: Ուզում էի լավ բա անեի ու ինչ ստացվեց արդյուքում: Տալս ահավոր նեղվել էր: