Սկեսուրս ուզում ա երկրորդ անգամ ամուսնանա, սաղ աշխարհը վրներս խնդում ա. տեսեք ինչ ասեց ամուսինս, որ իմացավ էդ մասին, ապշել էի

Սկեսուրս ամուսնուս ու նրա քրոջը միայնակ է մեծացրել, քանի որ ամուսինը շատ շուտ է մահացել: Նա մեծ տանջանքների գնով իր երկու երեխաներին ուսման է տվել, նրանք բոլոր հոգսերը հոգացել ու նորմալ կյանք ապահովել նրանց համար: Շատ սիրված ու հարգված կին է եղել բոլոր բարեկամների ու հարազատների շրջանում, իր կյանքն ապրել է պատվով ու հարգանքով:

Վերջերս զգում էի, որ շատ մտազբաղ է ու անտրամադիր: Հացնում էի՝ ի՞նչ է պատահել, զգում էի, որ խուսափում է պատասխանից: Անցավ մի շրջան, մի օր տուն եկավ ու ասաց, որ խոսելու բան ունի իմ ու ամուսնուս հետ: Այն, ինչ նա ասեց, մեզ շոկի ենթարկեց: Սկեսուրս ուզում է նորից ամուսնանալ ու կյանքի ընկեր ունենալ: Նա ասաց, որ իր ողջ գիտակցական կյանքը միայնակ է եղել ու հիմա, երբ մեծացրել ու արժանապատիվ կյանք է ապահովել իր երեխաների համար, ուզում է մի փոքր էլ իր համար ապրել, ճամփորդել, հետաքրքիր զրուցակից ունենալ, որի հետ կկիսի իր ծերությունը: Նշեմ, որ սկեսուրս 53 տարեկան երիտասարդ կին է:

Ամուսինս լսելով սկեսուրիս խոսքերը շոկի ենթարկվեց, սկեսց բղավել ու դուրս եկավ տնից: Ես ոչինչ չասացի: Խոսակցությունից մի քանի օր անց, ամուսինս եկավ ու ասաց, որ խոսելու բան ունի մեր հետ: Նա մորն ասաց.

— Մամ, ես երկար եմ մտածել: Ինչքան էլ, որ ինձ համար դժվար է ընդունել ու հարմարվել քո որոշման հետ, բայց ես պարտավոր եմ հարգել քո որոշումը: Դու քո կյանքը մեզ ես նվիրել ու չես ապրել քո երիտասարդությունը, հիմա ուզում ես մի քիչ էլ քո համար ապրել, հասկանում եմ: Ես պարտավոր եմ հարգել քո որոշումը ու այնել այնպես, ոնց դու ես ուզում: Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես: Եթե այդ մարդն արժանի է քեզ, ես կընդունեմ նրան:

Ճիշտ է բոլորը՝ հարազատները, բարեկամները քննադատում ու ծաղրում են մեզ,բայց մեզ համար մեկ է իրենց կարծիքը: Սկեսուրս շուտով ամուսնանալու է: